Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Պատվաստումը կարող է դառնալ վճարովի. քաղաքացիները չպետք է ենթարկվեն իշխանությանը

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին,  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ հիվանդանոցներն աշխատում են շատ ծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է, բավականին ծանր են դեպքերը, որ մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանի հետ, որն ամենևին էլ զարմացած չէր համաճարակային իրավիճակի բարդացմամբ. 

«Ներեցե՛ք, իսկ ի՞նչ էիք սպասում. իշխանության կողմից չկազմակերպված աշխատանք, կորոնավիրուսի դեմ տապալած պայքար, որը շարունակվում է առ այսօր, այս ամենից հետո դրական արդյո՞ւնք էիք սպասում»,- ասաց Նունե Ներսիսյանը:

Նա այն կարծիքին է, որ իշխանությունն ամեն ինչ անում է քաղաքացու «գրպանին դիպչելու» և նրան պատվաստվել դրդելու համար. «Սկզբից որոշումը կայացրին, որ հոկտեմբերի 1-ից պետական բոլոր աշխատողները իրենց մոտ կա՛մ պատվաստումը հաստատող հավաստագիր ունենան, կա՛մ ՊՇՌ թեստ: Բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները իրենց ղեկավարների հետ մեկտեղ հերթեր գոյացրին, որ որքան հնարավոր է շուտ ՊՇՌ թեստերի պատասխանները վերցնեն: Այս ամենից հետո հոկտեմբերի 1-ը չեղյալ համարեցին և առանց զլանալու երկրորդ անգամ մարդկանց «գրպանին կպան», որ մի հատ էլ հոկտեմբերի 14-ին թեստ հանձնեն»,- ասաց բժիշկը՝ հարցականի տակ դնելով ՊՇՌ թեստերի պատասխանները.

«Այդ ապարատները գերզգայուն են, ինչքան էլ, որ տեխնիկա է, միևնույն է, իրենք 100-ից ավելի ՊՇՌ թեստի ճշգրիտ պատասխաններ չեն կարող տրամադրել: Մեկ լաբորատորիայում Ֆիզիկապես անհնար է այդքան մեծ քանակությամբ ՊՇՌ թեստեր նայել. այս քանակի դեպքում որակ չի կարող լինել»,- նշեց բժիշկը:

Նա ընդգծում է, որ ՊՇՌ թեստի ոչ ճշգրիտ պատասխան ստանալու դեպքում, վարակի շղթան մեծանում է. ստացվում է այնպես, որ իշխանությունը կորոնավիրուսի դեմ, ի սկզբանե, ոչ միայն չպայքարեց, այլև ավելի մեծ զարկով նպաստեց վարակված քաղաքացիների թվերի աճին:

Նունե Ներսիսյանի հետ նաև խոսեցինք, հատկապես, այս օրերին գոյացող հերթերի մասին, որտեղ քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, բժիշկն ասաց, որ այս ամենն իշխանությունը դիտավորյալ է անում. «Իշխանությունը կորոնավիրուսի պիկին փակեց հակատուբերկուլյոզային դիսպանսերը, ՁԻԱՀ կենտրոնը և այն բոլոր նորմալ բժշկական հաստատությունները, որոնք իսկապես նման կատաստրոֆիկ էպիդեմիայի դեմ կարող էին պայքարել: Փակեցին նաև մարզային շատ հիվանդանոցներ, որ մարզի հիվանդները գան Երևան, իրար գլխի լցվեն, իրենք ամեն ինչ, ի սկզբանե, մտածված են արել: Քաղաքացիների աչքերին «թոզ փչելու» համար այստեղ բացել էին մի քանի իբրև կորոնավիրուսային բաժանմունքներ, հետո նորից փակեցին, ու էլի քաղաքացիները լցվում են իրար վրա: 5 օրից էլ կասեն՝ էպիդեմիան տարածվել է, նորից լոքդաուն ենք անում, լավ է՝ այս երկու «ֆիրմա» բառերը սովորել են»,- ասաց նա: 

Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը եղել են միայն Համալիրի, ԱԻՆ-ի նկարները, Էպիդեմիա և լոքդաուն բառերի օգտագործումը. «Ես՝ որպես բժիշկ, պայքարի այլ ձև չեմ տեսել: Իշխանությունը միայն նպաստում է նրան, որ վարակի շղթան մեծանա»,- ասաց Նունե Ներսիսյանը՝ շեշտելով ՀՀ-ում գործում է պատվաստման կամավոր-պարտադիր սկզբունքը.

«Իշխանությունն այս ամեն ինչով խուճապ է տարածում, և զարմանալի է, բայց փաստ, որ պատվաստումների հակաքարոզը հենց նույն իշխանությունն է անում. օրինակ՝ երեկ ԱՆ նախարարը ասաց, որ պատվաստումից 80-ամյա քաղաքացի է մահացել. բա սա քարոզ չէ ի՞նչ է, այսքանից հետո ինչպես քաղաքացին կամովի գնա պատավստվելու»,- ասաց նա:

Վերջինս դեմ է յուրաքանչյուր պատվաստանյութի օգտագործման, քանի որ, ինչպես նշում է բժիշկը, դրանք թեստավորման փուլ չեն անցել. «Ցանկացած պատվաստանյութ պետք է անցնի թեստավորման փուլ՝ մինիմումը 5 տարի, մաքսիմումը՝ 15: Իսկ այս պատվաստանյութերի հայտնաբերումից անցել է ընդամենը 1 տարի, դրանք դեռ թեստավորման փուլ չեն անցել: Կարծում եմ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի այս փուլը ևս կձախողվի, ինչպես անցած անգամները: Հնարավոր է՝ շուտով պատվաստվելը ևս լինի վճարովի: Սա շատ մեծ բիզնես է, որի մեջ է նաև իշխանությունը, մի ձնագնդիկ է, որ գլորվելով մեծանում է. կգա ժամանակ և իրենք այս ամենի համար պատասխան կտան»,- ընդգծեց բժիշկը: 

Անդրադառնալով վերջին շրջանում տարածվող այն լուրերին, թե առաջիկայում սպասվում են նոր ավելի խիստ ռեժիմով սահմանափակումներ, Նունե Ներսիսյանն ասաց, որ, միևնույն է, տիրող համաճարակային իրավիճակին դա էլ չի օգնի, այդ մեթոդն անարդյունավետ կլինի. «ՌԴ-ն էլ էր առևտրի կենտրոններ, ժամանցի վայրեր այցելելիս քաղաքացիներից ՊՇՌ թեստ պահանջում կամ էլ պատավստման QR կոդը, բայց նրանք հետո հասկացան, որ դա անհնարին է, 1 շաբաթ հետո հանեցին այդ սահամանափակումները: Այս ամենով, կարող եմ ասել, որ իշխանությունը արհեստականորեն մեծացնում է հասարակության բողոքի ալիքը, միայն դա»,- ասաց Նունե Ներսիսյանը՝ հավելելով, որ եթե անգամ այդպիսի սահմանափակումներ լինեն, միևնույն է, քաղաքացիները չպետք է ենթարկվեն դրանց: 

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված