Փաստորեն անձին քաղաքական հետապնդման ենթարկելը խնդրի առաջին ռաունդն է. փաստաբան
Հասարակություն
Վահագն Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց՝ իբր թե երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը .
«Փաստորեն անձին քաղաքական հետապնդման ենթարկելը խնդրի առաջին ռաունդն է։
Այսօր տեղեկացա, որ Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց՝ իբր թե երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար։
Ակնհայտ է, որ սա պետպատվեր է, դաժան, անմարդկային վերաբերմունք է և նպատակ է հետապնդում ճնշել Վ․ Վերմիշյանին, հակառակ պարագայում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար միայն այսօր անձին պատժախուց տեղափոխելը։
Հրավիրում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia-ի և ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia-ի ուշադրությունը, քանի որ խոշտանգման փորձ է կատարվում»։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար