Անջելինա Ջոլիին «բռնացրել» են նախկին ամուսնու հետ (լուսանկարներ)
ԱյլՀոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հանդիպման է գնացել իր առաջին ամուսնու՝ բրիտանացի դերասան Ջոնի Լի Միլլերի հետ: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ նախկին ամուսինները միասին ճաշել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում: Իսկ հանդիպման ավարտին Ջոլին հեռացել է Միլլերի մեքենայով:
Բացի այդ, հայտնի է, որ այս տարվա հուլիսին Ջոլիին նկատել էին գինու շիշը ձեռքին նախկին ամուսնու` Նյու Յորքում գտնվող բնակարան ուղևորվելիս: Նա Միլլերի հետ այնտեղ մնացել էր մի քանի ժամ:
Նշենք, որ Ջոլին և Լի Միլլերը ծանոթացել են «Հաքերները» թրիլերի նկարահանման հրապարակում և ամուսնացել 1996 թվականին: Սակայն, զույգը բաժանվել է երկու տարի անց: