Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Վայրագության հասնող վարքագծով քանդեցին շինությունը, նույնիսկ երեխաների տնկած ծաղիկներն ու ծառերն էին հանում հողից․ փաստաբանը մանրամասնում է

Հասարակություն

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ոստիկանների կողմից Կուրղինյան 3/15 հասցեից երեխաների ներկայությամբ քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանին բռնի ուժով բերման ենթարկելուց հետո նրա 5-ամյա երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ռաֆալելյանի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ երեխան ցնցումների մեջ է ընկել, որից հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում․ «Երեխայի վիճակը բժիշկներն ասում էին սթրեսի արդյունք է, ինչը եղել է ոստիկանների գրոհի հետևանքով։ Երեխային ներարկում են արել, դեղեր են նշանակել, դիմել ենք նաև հոգեբանի»,- ասաց Մարտիրոսյանը։

Փաստաբանը պարզաբանեց, թե քաղաքացու ինքնակամ կառուցած կառույցի պատճառով ոստիկանները բիրտ գործողությունների են դիմել. «Այդ կառույցի օրինականացման վերաբերյալ կա հարուցված գործ և կան դատարանի բոլոր որոշումները։ Քանդման որոշումը ևս վիճարկված էր։ Մոտենում են երեկվա կայացված ինչ-որ որոշմամբ և դիմում գործողությունների։ Ես ասում էի, որ մենք օրենքով պաշտպանված ենք և հորդորում էի չիրականացնեն գործողություններ, քանի որ դրա իրավունքը չունեն։ Սակայն, իմ բացատրությունները, որոնք փաստաթղթավորված էին, անուշադրության մատնվեցին։ Ոստիկաններն դիմեցին բիրտ գործողությունների՝ քաշելով, հայհոյելով, գետնին պառկեցնելով ձեռնաշղթաներ հագցրին իմ պաշտպանյալին։ Վայրագության հասնող վարքագծով քանդեցին շինությունը, նույնիսկ երեխաների տնկած ծաղիկներն ու ծառերն էին հանում հողից։ Այս տեսարանը երեխաների աչքի առաջ էր և նրանք վախից փախել էին դաշտերի մեջ, չգիտեմ էլ, թե ինչպես են գտել նրանց»,- պատմեց Մարտիրոսյանը։

Նա նշեց՝ կառույցի քանդման որոշումը վիճարկելու են Վարչական դատարան, իսկ ոստիկանների գործողությունների առնչությամբ հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն. «Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՔԾ ներկայացրել եմ հաղորդում, մյուս մասով էլ Վարչական դատարանում կվիճարկվեն նրանց գործողությունները»։

Նշենք, որ երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ էր հաստատել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակի Գևորգ Դերձյանի հետ։ Նա նշել էր, որ երեխային այսօր էր տեղափոխվել հիվանդանոց շտապօգնության մեքենայով. «5 տարեկան տղա երեխա է եղել, իրեն վատ է զգացել, սրտխառնոց է ունեցել: Մեզ մոտ ստացել է առաջին բուժօգնությունը, դեղեր են նշանակել և դուրս է գրվել»,- հայտնել էր խոսնակը:

Ավելի վաղ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հրապարակել էր տեսանյութեր, որտեղ երևում էին, թե ինչպես են ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկում քաղաքացուն, որոնց հրամայվում է նրան «պառկացնել, կոխել ավտոն»:

Սոնա Հարությունյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված