Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում Իրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայման ԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆ Օդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ Ղազարյան Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը Բեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն Մեկնարկել է Փաշինյանի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումը 

Ուռուցք ունեցող բուժառուները պատվաստման փուլն անցել են առանց բարդությունների. մասնագետ

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու ուռուցքաբանության գծով Հայկուհի Գյոկչյանի հորդորն իր բուժառուներին կորոնավիրուսի դեմ անպայման պատվաստվելն է:

Մասնագետը նշեց, որ կորոնավիրուսով հիվանդանալը շատ մեծ խնդիրներ է առաջացնում ուռուցք ունեցող քաղաքացիների մոտ, հետևաբար կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են:

«Կորոնավիրուսային պայմաններում լուրջ խնդիրներ ի հայտ եկան: Շատ հիվանդներ, որոնք գտնվում էին դինամիկ հսկողության տակ, տարվա մեջ երկու անգամ պարտադիր գալիս էին ստուգման, կորոնավիրուսի հետևանքով եղած սահմանափակումների պայմաններում մեկ տարի չէին դիմում բժշկի, վախենում էին գալ հիվանդանոց, և, ցավոք, որոշ մարդկանց մոտ այդ մեկ տարվա ընթացքում ունեցանք բացասական դինամիկա: Դրանից բացի, երբ ուռուցք ունեցողը վարակվում է կորոնավիրուսով, ուշանում են նրա հերթական կուրսերը, բաց են թողնվում ժամանակին դեղորայք ստանալու հնարավորությունները: Այնինչ ուռուցքաբանության մեջ պարտադիր  է, որ խիստ ժամանակացույցով ընթանա բուժումը»,-ասաց Հայկուհի Գյոկչյանը:

Պատվաստումային ի՞նչ քաղաքականություն է որդեգրված ուռուցք ունեցող քաղաքացիների պարագայում: Հարցին ի պատասխան՝ Հայկուհի Գյոկչյանը նշեց, որ ամերիկյան և եվրոպական ուռուցքաբանական ասոցիացիաները տվել են ուղեցույցներ՝ քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա ստացող հիվանդների ու պատվաստման հետ կապված:

«Բացարձակ հակացուցում մենք չունենք: Երևի, բացառություն են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները: Մնացած բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում պատվաստվել: Կան նաև դեպքեր, երբ կարելի է որոշ ժամանակով հետաձգել պատվաստումը: Օրինակ,  ոսկրածուծի փոխպատվաստման պարագայում խորհուրդ է տրվում 3 ամսով հետաձգել պատվաստումը: Պատվաստվելը խորհուրդ է տրվում հետաձգել ծանր վիրահատության պատրաստվող հիվանդներին, բջջային թերապիայի ժամանակ: Թե որքան ժամանակով, դա արդեն կորոշի բուժող բժիշկը»,-ասաց Հայկուհի Գյոկչյանը՝ ավելացնելով, որ մնացած բոլոր դեպքերում, անկախ նրանից հիվանդները ստանում են քիմիաթերապիա, հորմոնաթերապիա, թիրախային բուժում կամ պարզապես գտնվում է դինամիկ հսկողության տակ, նրանք պարտադիր պետք է պատվաստվեն: Նրանք չունեն որևէ հակացուցում պատվաստման դեմ:

«Պատվաստումների հետ կապված մեր պացիենտները շատ-շատ են հարցնում, նույնիսկ հետաքրքրվում են այն հիվանդները, որոնք վաղուց բուժվել են, դինամիկ հսկողությունից դուրս են եկել: Մեր բաժանմունքում բուժվող հիվանդների մեծ մասը պատվաստվել է: Ոչ մի բարդություն չենք ունեցել»,- հավելեց նա:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ ՂազարյանԲրիտանացին ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել է 28 տարումՎահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Դանիայի ԱԳՆ-ը Գրենլանդիան հանձնելու մասին Թրամփի խոսքերը անվանել է ագիտացիայի մի մաս Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգըԲեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվելՀայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն Լեհաստանում ուկրաինացի տղամարդու կդատեն շքերթի ժամանակ դիվերսիա պլանավորելու համարՄեկնարկել է Փաշինյանի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումըՈրոշել էի նախարարության անունը փոխել. արդարադատության նախարարը՝ արդար լինելու մասին (տեսանյութ) Թրամփի խոստումը կատարվա՞ծ է․ ԱՄՆ-ում ապօրինի սահմանահատումները նվազել են 93 տոկոսովԳյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի «Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասինԱդրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ ԴրմեյանՖուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էրԻ՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ) Ուսանողները փակել են Փարիզի Սորբոնի համալսարանի մուտքըԻրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանըՀացադուլ անողների համար հատվածը առանձնացված է, որովհետև դա բխում է համապատասխան իրավական պահանջներից (տեսանյութ) Բնակարանային ճգնաժամը Իսպանիայում հասել է քաղաքական ճգնաժամի․ արտահերթ ընտրություններ՝ նոյեմբերի 29-ինԲելառուսը չի ցանկանում միջնորդել Ուկրաինայի հարցով բանակցություններինՆեթանյահուն հայտարարում է, որ ընտրողներն իրեն են ընտրել վարչապետի պաշտոնումՕգնություն ստանալու եկած մարդիկ հայտնվել են հարվածների թիրախում․ 29 զոհ՝ ԶապորոժիեումՀանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան (տեսանյութ) Զախարովան կարծում է, որ Լատվիան պատասխանատու է Ուկրաինայում հակամարտության ձգձգման համարԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ կազմակերպելով՝ Հ1-ը վիրավորեց հայ ընտանիքների ցավը․ ՉալաբյանԻրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք (տեսանյութ) Լուկաշենկո. Թրամփը կանխել է եվրոպացիների կողմից միջուկային հակամարտություն սկսելըՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել«Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ները կփակվեն. Երբ և ո՞րտեղ է նախատեսվում նոր ՔԿՀ-ներ կառուցել (տեսանյութ) Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայրի մոտ տեղադրվել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանող սարք«Մեզ ապագայից զրկում են»․ Gen Z-ի բողոքի ալիքը տարածվում է ԵվրոպայումԵրևան–Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասում ապամոնտաժվել է 238 շենք-շինություն. ԴատախազությունՓարիզի 170-ամյա հանրահայտ հանրախանութը սնանկության պաշտպանության տակ է հայտնվելԻնչո՞վ են պայմանավորված մահերը ՔԿՀ-ներում. Գալյանը մանրամասնում է (տեսանյութ) Իրանն ու ԱՄՆ-ը դեռևս շատ հեռու են համաձայնության գալուցԱրենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 11 500 տարվա հնության կմախքներ․ գիտնականները հայտնաբերել են հին մարդկանց մինչ այդ անհայտ խումբըԿիևը Ուկրաինայի զինված ուժերին հատկացրել է գրեթե 20 անգամ ավելի շատ գումար, քան առողջապահությանը
Ամենադիտված