«Երբեմն արժե թերթել ընտանեկան ալբոմը․ դրանք ջերմ ու հաճելի հիշողություններ են արթնացնում». Նունե Եսայան
ԱյլԵրգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին բաց գույնի վերնաշապիկ է կրում, որը համադրել է մուգ գույնի տաբատի հետ։ Երկու երեխաների մայրիկը հավաքել է մազերը, ցածրակրունկեր ընտրել։ «Այսօր մարդիկ իրենց լուսանկարները պահում են էլեկտրոնային տարբերակով, սակայն թղթային լուսանկարները, որոնք խնամքով հավաքված են ալբոմում, ոչ մի կերպ չեն մոռացվում… Երբեմն արժե թերթել ընտանեկան ալբոմը՝ դրանք ջերմ ու հաճելի հիշողություններ են արթնացնում»,- գրել է նա։