Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուց գնել է իրենց ընդհանուր առանձնատունը
ԱյլԱմերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ամուսնալուծվելով ռեփեր Քանյե Ուեսթից, գնել է իրենց ընդհանուր առանձնատունը Hidden Hills-ում: Հայտնին շքեղ տան համար նախկին ամուսնուն վճարել է 20 միլիոն դոլար, հայտնում է TMZ պորտալը:
Սեպտեմբերի վերջին Ուեսթը իր բաժնից հրաժարվելու փաստաթղթեր է ստորագրել. այժմ կալվածքն ամբողջությամբ պատկանում է իր նախկին կնոջը: Քարդաշյանը ռեփերին կանխիկ փոխհատուցում է վճարել, իսկ գումարը երեք անգամ պակաս է եղել տան իրական արժեքից:
2014-ին զույգը առանձնատունը գնեց 20 միլիոն դոլարով, սակայն հետագայում Ուեսթը վարձեց հայտնի բելգիացի դիզայների և զրոյից վերակառուցեց ամեն ինչ: Առանձնատունն ունի մարզասրահ, բասկետբոլի դաշտ, լողավազան և երկու խոհանոց. փոփոխությունների շնորհիվ դրա ընդհանուր արժեքը հասել է 60 միլիոն դոլարի: