Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը Բեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն Մեկնարկել է Փաշինյանի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումը Որոշել էի նախարարության անունը փոխել. արդարադատության նախարարը՝ արդար լինելու մասին (տեսանյութ) Թրամփի խոստումը կատարվա՞ծ է․ ԱՄՆ-ում ապօրինի սահմանահատումները նվազել են 93 տոկոսով Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի «Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին «Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասին Ադրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ Դրմեյան 

Առաջարկում ենք վերանայել նախագծի կարգավորումները, զերծ մնալ գովազդի արգելքից. բաց նամակ

Հասարակություն

ՀՀ տարածքում գործող հեռուստառադիոընկերություններից, ինտերնետային կայքերից և հեռուստատեսային, ռադիո, համացանցով և արտաքին գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպությունները «Գովազդի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ բաց նամակ են հղել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին,  ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի Նախագահ Գեղամ Գևորգյանին:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոնայք,

ՀՀ կառավարության 2021թ. հուլիսի 29-ին ուղիղ հեռարձակվող նիստին հայտարարվեց, որ Կառավարության կողմից հավանության է արժանացել դեռևս 2021թ մարտ ամսից շրջանառված ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ «Նախագիծ»), որով փաստացի առաջարկվում է արգելել վիճակախաղերի (ինտերնետ տոտալիզատորի) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով և արտաքին գովազդի միջոցով: Այս հանգամանքը ևս մեկ անգամ վերահաստատվեց Կառավարության 2021թ. սեպտեմբերի 16-ի թիվ 1478-Ա որոշմամբ, որով նաև խնդրո առարկա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով:
Սույնով հայտնում ենք մեր անհամաձայնությունը Նախագծի և դրա հիմավորման վերաբերյալ, գտնում ենք, որ առաջարկվող լուծումները չեն նպաստելու հայտարարված նպատակի իրագործմանը, դրանք չեն համապատասխանում միջազգային լավագույն փորձին, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող արգելքները անդառնալի հետևանքներ են ունենալու գովազդային շուկայի վրա և ահռելի վնասներ հասցնելու այս ոլորտում աշխատող բոլոր կազմակերպություններին: 
1.    Նախագծով առաջարկվող գովազդի արգելքը (փաստացի գրեթե ամբողջական) չի համապատասխանում միջազգային փորձին և դժվար է գտնել երկրներ, որոնք թույլատրում են խաղային գործունեությունը, սակայն չեն թույլատրում գովազդը: Առավել տրամաբանական կլիներ ամբողջությամբ արգելել խաղային գործունեությունը, ինչը սակայն փաստացի գրեթե անհնար է իրականացնել՝ հաշվի առնելով համացանցով օտարերկրյա (Հայաստանում չլիցենզավորված) խաղային օպերատորների գործունեությունը արգելելու հնարավորության բացակայությունը: Բացի այդ, Նախագծով առաջարկվող փոփոխությունները չեն սահմանափակում խաղային ոլորտի օպերատորի ապրանքային նշանին նման նշաններով քողարկված գովազդի սահմանափակումը, ինչը կարող է չարաշահումների հիմք հանդիսանալ:
2.    Նախագծով առաջարկվող գովազդի արգելքը խտրական մոտեցում է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում գովազդային գործունեություն իրականացնողների և ՀՀ տարածքից դուրս գրանցված՝ համացանցով կամ ինտերնետային այլ լուծումներով ՀՀ տարածքում գովազդ տարածողների միջև, մասնավորապես՝ անհնար է արգելել օտարեկրկյա կայքերի կամ ցանցային (կաբելային) հեռուստաընկերությունների (IPTV, OTT և այլն) միջոցով գովազդը, ինչի արդյունքում օտարերկրյա գովազդակիրները կստանան մրցակցային առավելություն ՀՀ տարածքում: Հարկ է նկատել, որ ֆինանսական խնդիրներից խուսափելու համար համացանցում գործող մի շարք կազմակերպությունները կարող են տեղափոխել իրենց գործունեությունը արտասահման՝ այնտեղ գրանցելով կազմակերպություններ, շրջանցելով խաղային ոլորտի գովազդի արգելքը և ծառայությունները առաջարկելով օտարեկրյա խաղային օպերատորներին, ինչը փաստացի չի արգելվում և չի էլ կարող տեխնիկապես արգելվել Նախագծով:
3.    Ավելին, օտարերկրյա օպերատորները կթիրախավորեն հայկական շուկան՝ օգտվելով առաջացող ազատ գովադզային տարածություններից և այդ նույն ՀՀ տարածքից դուրս գրանցված կազմակերպությունների գովազդից, ինչի հետևանքով տեղի կունենա հայկական խաղացողների արտահոսք դեպի ՀՀ տարածքում չլիցենզավորված, առանց վերահսկողության և առանց խաղացողների իրավունքների պաշտպանության գործող խաղային կայքեր, ինչն ուղղակիորեն հակասում է Նախագծով սահմանված նպատակին: Նման միտումները կարող են հանգեցնել նաև ՀՀ քաղաքացիների անձնական և բանկային տվյալների արտահոսքի, որը դուրս կլինի պետության վերահսկողությունից:
4.    Հիմնավորման մեջ նշված է, որ ինտերնետ շահումով խաղերի գովազդը արգելված է եղել մինչ 2020 թվականի հունվարի 1-ը և թույլատրվել է օրենքի փոփոխության արդյունքում, մինչդեռ ՀՀ տարածքում գործող ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների գովադզը փաստացի տարածվել է նաև նշված ամսաթվից առաջ և արգելքը վերաբերել է բացառապես խաղատներին և շահումով խաղերին, իսկ ինտերնետ շահումով խաղերի մասով որևէ արգելք սահմանված չի եղել օրենքով, ուստի Նախագծի հիմնավորման պատճառաբանությունը ամբողջությամբ սխալ է:
5.    Գովազդային ծառայություններ մատուցող գրեթե բոլոր կազմակերպությունները ունեն երկարաժմակետ գովազդային պայմանագրեր, իսկ որոշները լիցենզիա ստանալու համար ֆինանսական պլանավորումը կամ բիզնեսի վարկային պարտավորությունների ստանձնումը իրականացրել են խաղային ոլորտից ստացվող եկամուտների հաշվառմամբ: Միջինում խաղային ոլորտը ապահովում է գովազդային բյուջեների հետևյալ համամասնությունը.
•    Հեռուստաընկերություններ՝ 30-40 տոկոս
•    Ռադիո՝ 40-50 տոկոս
•    Համացանց՝ 40-50 տոկոս
•    Արտաքին գովազդ՝ 40-50 տոկոս
Նշված թվերից ակնհայտ է, որ այս ոլորտներում աշխատող բոլոր կազմակերպությունները անդառնալի կորուստներ են ունենալու, քանի որ հայկական շուկայում առկա չեն այլ ապրանքներ, որոնք կարող են ապահովել գովազդի նման ծավալ և պատրաստ կլինեն վճարել նույն չափով: Ավելին, այս ոլորտի գովազդի արգելքը հանգեցնելու և նաև գովազդային ծառայությունների գնի էական նվազման՝ պահանջարկի նվազման հետևանքով:
6.    Հաշվի առնելով պատերզամի և COVID19 համավարակի ծանր տնտեսական հետևանքները՝ խաղային ոլորտի գովազդային բյուջեներից զրկվելը ներկա պահին կարող է հանգեցնել մեդիա ոլորտում հարյուրավոր աշխատատեղերի կրճտաման, իսկ որոշ դեպքերում՝ ընկերությունների գործունեության դադարման կամ սնանկացման: Նման խաղի կաննոններին հարմարվելու և նոր ֆինանսական պլանավորում իրակացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3-5 տարի: Հարկ է նկատել, որ Նախագիծը վերջին երկու տարում խաղային ոլորտի գովազդի սահմանափակման արդեն երրորդ նախաձեռնությունն է, որը իսպառ բացառում է կանխատեսելիությունը գովազդի ոլորտում և խախտում է ներդրողների իրավունքները: Նախագծով չի ներկայացվել որևէ վերլուծություն նախկին սահմանափակումների արդյունավետության վերաբերյալ, ինչև ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գովազդի սահմանափակումներով խնդիրը չի լուծվում:
Նման կերպ զրկելով հայկական մեդիա ընկերություններին ֆինանսական կարևորագույն աղբյուրից և դրա փոխարեն չառաջարկելով որևէ այլ աղբյուր՝ վտանգի տակ է դրվում ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համանման խնդիրները կարգավորվում են ոչ թե գովազդի արգելքների միջոցով, այլ ոլորտի կարգավորման, մասնավորապես՝ «պատասխանատու խաղի» մեխանիզմներով, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել, վերահսկել և կանխարգելել խաղամոլությունը: Բոլոր ներքոստորագրյալ մեդիա կազմակերպությունները պատրաստ են իրականացնել այդ նպատակով «պատասխանատու խաղի» սոցիալական գովազդներ և հանրային իրազեկմանն ուղղված այլ միջոցառումներ/հաղորդումներ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի կարգավորումները, զերծ մնալ գովազդի արգելքից և միջոցներ ձեռնարկել Հայաստանում «պատասխանատու խաղի» մեխանիզմների ներդրման ու սոցիալական գովազդի իրականացման ուղղությամբ, որը ամբողջ աշխարհում կիրառվում է որպես խաղամոլության դեմ պայքարի հիմնական միջոց: 
Միևնույն ժամանակ խնդրում ենք Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային լսումներ և հանձնաժողովի նիստ Նախագծի վերաբերյալ, որի ընթացքում պատրաստ ենք նաև առաջարկել գովազդի արգելքի փոխարեն այլընտրանքային լուծումներ:

Բաց նամակին միացած մեդիա ընկերություններ՝

Հեռուստաընկերություններ և հեռուստագովազդ.

1.    Armenia TV
2.    ATV
3.    Armnews
4.    Shant TV
5.    Erkir Media
Ռադիոընկերություններ և ռադիոգովազդ.
6.    Russkoe radio
7.    Radio Van
8.    105,5 radio 
9.    Radio Hay
10.    Radio Aurora
11.    Kiss FM 
12.    Pop radio 
13.    Radio Jan
14.    Europa plus
15.    Avtoradio
16.    Yerevan FM
17.    Shanson radio 
18.    Marshal radio
Արտաքին գովազդ իրականացնողներ.
19.    Nushikyan 
20.    V.V.art Outdoor effect
21.    Bigboard
22.    Armada
23.    Adverland
24.    Image style 
25.    Country style


Կայքեր և համացանցում գովազդ տարածողներ.
26.    1in.am
27.    Asekose.am
28.    Armlur.am
29.    Lurer.com
30.    Aravot.am
31.    Hraparak.am
32.    Lragir.am
33.    Mediamax.am
34.    Shabat.am
35.    168.am
36.    Blognews.am
37.    Tert.am
38.    Armsport.am
39.    IP Marketing
40.    Media Stream
41.    Media Systems
42.    Digital Caramel»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Դանիայի ԱԳՆ-ը Գրենլանդիան հանձնելու մասին Թրամփի խոսքերը անվանել է ագիտացիայի մի մաս Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգըԲեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվելՀայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն Լեհաստանում ուկրաինացի տղամարդու կդատեն շքերթի ժամանակ դիվերսիա պլանավորելու համարՄեկնարկել է Փաշինյանի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումըՈրոշել էի նախարարության անունը փոխել. արդարադատության նախարարը՝ արդար լինելու մասին (տեսանյութ) Թրամփի խոստումը կատարվա՞ծ է․ ԱՄՆ-ում ապօրինի սահմանահատումները նվազել են 93 տոկոսովԳյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի «Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասինԱդրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ ԴրմեյանՖուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էրԻ՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ) Ուսանողները փակել են Փարիզի Սորբոնի համալսարանի մուտքըԻրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանըՀացադուլ անողների համար հատվածը առանձնացված է, որովհետև դա բխում է համապատասխան իրավական պահանջներից (տեսանյութ) Բնակարանային ճգնաժամը Իսպանիայում հասել է քաղաքական ճգնաժամի․ արտահերթ ընտրություններ՝ նոյեմբերի 29-ինԲելառուսը չի ցանկանում միջնորդել Ուկրաինայի հարցով բանակցություններինՆեթանյահուն հայտարարում է, որ ընտրողներն իրեն են ընտրել վարչապետի պաշտոնումՕգնություն ստանալու եկած մարդիկ հայտնվել են հարվածների թիրախում․ 29 զոհ՝ ԶապորոժիեումՀանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան (տեսանյութ) Զախարովան կարծում է, որ Լատվիան պատասխանատու է Ուկրաինայում հակամարտության ձգձգման համարԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ կազմակերպելով՝ Հ1-ը վիրավորեց հայ ընտանիքների ցավը․ ՉալաբյանԻրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք (տեսանյութ) Լուկաշենկո. Թրամփը կանխել է եվրոպացիների կողմից միջուկային հակամարտություն սկսելըՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել«Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ները կփակվեն. Երբ և ո՞րտեղ է նախատեսվում նոր ՔԿՀ-ներ կառուցել (տեսանյութ) Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայրի մոտ տեղադրվել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանող սարք«Մեզ ապագայից զրկում են»․ Gen Z-ի բողոքի ալիքը տարածվում է ԵվրոպայումԵրևան–Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասում ապամոնտաժվել է 238 շենք-շինություն. ԴատախազությունՓարիզի 170-ամյա հանրահայտ հանրախանութը սնանկության պաշտպանության տակ է հայտնվելԻնչո՞վ են պայմանավորված մահերը ՔԿՀ-ներում. Գալյանը մանրամասնում է (տեսանյութ) Իրանն ու ԱՄՆ-ը դեռևս շատ հեռու են համաձայնության գալուցԱրենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 11 500 տարվա հնության կմախքներ․ գիտնականները հայտնաբերել են հին մարդկանց մինչ այդ անհայտ խումբըԿիևը Ուկրաինայի զինված ուժերին հատկացրել է գրեթե 20 անգամ ավելի շատ գումար, քան առողջապահությանըՄիլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում (տեսանյութ) 600 հազար ստորագրություն՝ CNews-ի դեմ․ ռասիստական սպանությունից հետո Ֆրանսիայում պահանջում են փակել հեռուստաալիքըՎրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը աննշան է անվանելԱդրբեջանի դեմ հայցերի հետկանչումը խաղաղության օրակարգի մաս է․ Մակունց (տեսանյութ) Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար․ 2 800 զինծառայող՝ Ռուսաստանի սահմանների մոտՓաշինյանի որոշմամբ հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը. այն կգլխավորի ՀՀ նախագահը
Ամենադիտված