«Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է այս կիրակի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, այդ թվում Սյունիքի մարզի՝ Տեղ համայնքում, որտեղ իշխանության թեկնածուն մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջորդին է՝ Դավիթ Ղուլունցը, այստեղ առաջադրվել է նաեւ Ռուբեն Վարդանյանի կողմից հովանավորվող «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արգամ Հովսեփյանի գլխավորած ցուցակով։
Երեկ մեզ էր զանգել ցուցակի ավագանու թեկնածու Մասիս Զեյնալյանը եւ հայտնում էր, որ անհամաչափ մրցակցային պայմաններում են հայտնվել․ «Մարզպետը երեկ-այսօր աշխատանքային ժամերին քարոզարշավ է իրականացնում, սպառնում են մարդկանց, թե կզրկեն աշխատանքից, որ չընտրեն, իրա հետա նաեւ փոխմարզպետ Կամո Հովհաննիսյանը։