Քորթնի Քարդաշյանը նշանվել է (տեսանյութ, լուսանկար)
ՏեսանյութերՀեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը` 42-ամյա Քորթնի Քարդաշյանն ու «Blink-182» ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերը հայտարարել են, որ նշանվել են։ Տեղեկությունը հայտնում է Page Six-ը:
Քորթնի Քարդաշյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է 45-ամյա Թրևիսը Քորթնիին առաջարկություն է արել «Rosewood Miramar Beach» հյուրանոցում՝ կարմիր վարդերով շրջապատված:
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որում երևում է նշանադրության շքեղ մատանին: