Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է Եվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինի Տագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգ Թրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս Օդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար 

Հակառակորդի դիրքերում շարժ ենք նկատում․ ինչ է կատարվում Վերին Շորժա և Կութ գյուղերում

Հասարակություն

Երեկ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Գեղարքունիքի Սոթք, Կութ և Վերին Շորժա գյուղեր ներխուժած Ադրբեջանի ԶՈւ-ն ավելացրել է զինծառայողների քանակը, սպառազինությունը, ակտիվություն է ցուցաբերում։ Այս թեմայով ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Վերին Շորժա և Կութ համայնքի ղեկավարներին․ երկուսն էլ նշեցին՝ ադրբեջանցիների դիրքերում ակտիվություն են նկատել․

«Հակառակորդի դիրքերում շարժ ենք նկատում, մեքենաներով մեծ քանակությամբ փայտ են կուտակում, հավանաբար, ձմռանն են պատրաստվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։ 

Վերջինս այն կարծիքին է, որ եթե ադրբեջանցիները եկել են հայկական տարածք, ապա սպասել, որ այնտեղից կհեռանան, աբսուրդ է․ «Կարծո՞ւմ էիք՝ եկել էին, այստեղ նստեին ու գնային, նախատեսել են այդտեղ էլ մնալ, հետ գնալու մտադրություն, ամենևին, չունեն»,- ասաց նա՝ հավելելով, որ թեև ադրբեջանցիները բավականին մոտ են բնակչությանը, այնուամենայնիվ, բնակչությունը արդեն հարմարվել է ստեղծված իրավիճակին․ «Այն ժամանակ, երբ տեսնում էին ադրբեջանցիներին, զարմանում էին, հիմա արդեն ամեն առավոտ տեսնում են, սովորել են»։

Անդրադառնալով հայկական դիրքերի ոչ կահավորված լինելուն՝ Արտյոմ Երանոսյանը նշեց, որ մեր կողմը անընդհատ աշխատանքներ է իրականացնում դրանց բարելավման ուղղությամբ․ «Ամբողջ մեր սահմաններին ընթանում են ճանապարհի հարթեցման աշխատանքներ, որ մեքենաները հեշտությամբ  գնան ու գան դիրքերը։ Սկզբում վրաններում էին տղաները, հիմա հերթով տնակներ են ավելացնում»,- նշեց Վերին Շորժա համայնքի ղեկավարը։

Նա նաև վերհիշեց ադրբեջանցիների կողմից դիտավորյալ կրակի օջախներ ստեղծելը։ Ըստ Արտյոմ Երանոսյանի՝ դրա նպատակը այն էր՝ հայկական կողմը չտեսնի, թե ադրբեջանցիները ինչ են անում իրենց դիրքերում, քանի որ սարի լանջերը, երբ հրդեհից Սևանում էին, իրենց շարժը այդքան էլ նկատելի չէր լինում։

Մեր այն հարցին, թե արդյոք այլևս մտավախություն չունեն, որ ադրբեջանցի զինվորները կարող են նորից առաջանալ, բարելավելով իրենց դիրքերը, համայնքի ղեկավարն ասաց․ «Առաջ ո՞ւր գան էլ, հենց մեր գյուղի բերանին կանգնած են։ Մենք, եթե թողնենք, իջնենք մեր դիրքերից, միանշանակ, առաջ կգան, բայց ամուր կանգնած ենք մեր տեղում»,- նշեց Վերին Շորժա համայնքի ղեկավարը՝ ընդգծելով, որ գյուղի սահմաններին խաղաղապահ չունեն, դրանք  զինվորականներն են հսկում, բայց հենց կարիքը լինի, գյուղի տղամարդիկ պատրաստ են դիրքեր բարձրանալու։

Զրուցեցինք նաև Կութ գյուղի համայնքի ղեկավարի Սիմա Չիտչյանի հետ, որն ասաց ադրբեջանցիների դիրքերում շարժ միշտ էլ եղել է․ «Չեմ կարող ասել՝ ճանապարհ են սարքում, թե ձմռանը նախապատրաստվում։ Միայն տեսանելի է, որ տեխնիկաներ են հակառակորդի դիրքերում»,- նշեց նա։

Վերջինս թեև պնդում է, որ հասարակությունը այնքան էլ հարմարված չէ ստեղծված իրավիճակին, այնուամենայնիվ, արտագաղթ չկա գյուղում․ մարդիկ հույսով սպասում են մի լավ լուրի։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից պարբերաբար հնչող կրակոցներին՝ Սիմա Չիտչյանն ասաց, որ դեպի գյուղը կրակոցներ հիմնականում չեն լինում, լինելու դեպքում էլ՝ տանից լսելի չեն․ «Եթե դրսում եղար, կլսես դրանց ձայները։ Գիշերվա ժամերին են սկսում կրակոցները 00։00-01։00-ի կողմերը։ Լինում է, որ ես չեմ լսում դրանց ձայները, ու մեկ էլ հաջորդ օրը գյուղացիները ասում են՝ լսեցի՞ք գիշերը նորից կրակում էին»,- եզրափակեց Կութ համայնքի ղեկավարը։

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցեր
Ամենադիտված