ՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում Կիևում ռուսական հրթիռները հարվածել են բնակելի տներին․ կան զոհեր ու վիրավորներ Ծառուկյանի և կնոջ հետ 7.15-ից կապ չունենք. «Մուլտի գրուպի» հազարավոր աշխատակիցներ դրսում են. Տոնոյան (տեսանյութ) Ովքե՞ր չեն կարողանա օգտվել վարորդական վկայականի վերականգնման հնարավորությունից (տեսանյութ) Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին Վարորդական վկայականից զրկվածներին նորը կտրամադրենք 6 միավորով (տեսանյութ) Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ) Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում 

Որ դեպքում է անձնագիրը տրվելու 2 տարի ժամկետով. ՀՀ ոստիկանության պարզաբանումը

Հասարակություն

ՀՀ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ներկայացրել է պարզաբանում անձնագրերին առնչվող ՀՀ կառավարության վերջին օրենսդրական նախագծերի մասին՝ կապված ինչպես անձնագրերի ժամկետների, այնպես էլ դրանցում կոնկրետ ծննդավայրը նշելու հետ: Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տրամադրած պարզաբանումը:

- ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նույնականացման քարտերի և անձնագրերի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Կան մի շարք հարցեր, որոնք հուզում են մեր քաղաքացիներին: Օրինակ, գործող օրենսդրությամբ 16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիր տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Նախատեսվող փոփոխությամբ այն սահմանվում է մինչև 19 տարեկանը: Ինչո՞ւ է նման փոփոխություն առաջարկվում:  

- Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Նշված նորմի կիրառումն անձանց համար առաջացնում է խնդիրներ Հայաստանի Հանրապետությունից դուրս իրենց իրավունքների իրացման շրջանակում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օտարերկրյա պետություններում կրթության իրավունքի իրացման, միջազգային սպորտային մրցումների մասնակցության կամ առողջության հետ կապված խնդիրների լուծման դեպքերին: Եվ ուղղակի անձնագրի ժամկետի սահմանափակման պատճառով այդ անձինք մշտապես բախվում են խոչընդոտների: Առաջարկվող փոփոխությամբ կլուծվեն այդ խոչընդոտները, կապահովվի անձանց իրավունքների անարգել իրացումը:

- Գործող օրենսդրությամբ անձնագրում նշվում է ծննդավայր երկիրը, իսկ նախատեսվող փոփոխությամբ արդեն քաղաքացու ցանկությամբ կարող է նշվել նաև քաղաքը: Ո՞րն է այս փոփոխության նպատակը:

- Այս փոփոխությունը կրկին նախատեսվում է՝ ելնելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրացման նպատակից,  և այստեղ անհարկի շահարկումներ իրականացնելը ճիշտ չէ: Ներկայում գործող իրավակարգավորումներով հստակեցված չէ ծննդավայրի նշման որևէ պահանջ, որի կապակցությամբ, որպես ծննդավայր, նշվում է պետությունը: Առաջարկվող փոփոխությամբ անձի ցանկությամբ կնշվի ծննդավայրը, օրինակ՝ գյուղը, քաղաքը, մարզը: Նման հանգամանքների անհրաժեշտությունն առաջանում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածքներում ծնված անձանց իրավունքներն իրացնելիս: Նշված փոփոխությամբ կկարգավորվի անձանց իրավունքների իրացումը:

- Ի՞նչ այլ կարևոր դրույթներ կառանձնացնեիք այս նախագծից:

- Որպես կարևոր փոփոխություն ցանկանում եմ առանձնացնել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը, որն ապահովելու է անձը հաստատող ճամփորդական փաստաթղթի անընդհատականությունը և նպաստելու քաղաքացիների իրավունքների անարգել իրացումը: Ներկայում անձնագրի տրամադրման ժամկետը սահմանված է 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, նոր փոփոխությամբ կերկարաձգվի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

Որպես կարևոր փոփոխություն կցանկանայի առանձնացնել անգիտակից վիճակում գտնվող անձանց անձնագրավորման գործընթացի դյուրացումը: Գործող ընթացակարգերով անձնագիրը տրամադրվում է անձի անձամբ դիմելու պարագայում, սակայն լինում են դեպքեր, երբ անձը գտնվում է անգիտակից վիճակում և նման պայմաններում սահմանափակվում է վերջինիս անձնագրավորման գործընթացը, ինչն էլ սահմանափակում է անձի իրավունքը, մասնավորապես, բժշկական օգնություն ստանալու պայմաններում: Խնդիրն առավել ցայտուն դարձավ պատերազմի ժամանակ անգիտակից գտնվող զինվորներին արտերկիր բուժման նպատակով տեղափոխելու ժամանակ: Առաջարկվող փոփոխությամբ նման կատեգորիայի անձանց անձնագրավորման համար կարող են դիմել մերձավոր ազգականները, ստացիոնար բուժում անցնելու դեպքում՝ նաև բուժհաստատության վարչակազմը:

- Շրջանառվում է նաև 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախատեսվում է անձնագրի վավերականության ժամկետը սահմանել երկու տարի ներկայում գործող 10 տարվա փոխարեն: Ի՞նչ կասեք այս մասին:

- Նշված փոփոխության կապակցությամբ շատ են շահարկումներն ամբողջ լրատվական դաշտում, որոնք մարդկանց մոտ առաջ են բերում անհիմն անհանգստություն: Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել և ընդգծել, որ խոսքը վերաբերում է միայն կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի ժամկետին: Այլ ոչ թե կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերին, որոնք ինչպես տրվել են նախկինում 10 տարի ժամկետում, այդպես էլ շարունակելու են տրամադրվել նույն ժամկետով: Եվ այս պարագայում խոսք չի կարող լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճամփորդելու իրավունքը սահմանափակելու մասին:

Դեռևս 2012 թվականին ներդրվել է նոր կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգը և այս շրջանակներում քաղաքացիներին տրամադրվել են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր: Պլանավորված է եղել ժամանակի ընթացքում ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրմանը, ինչով պայմանավորված՝ 2013-2016 թվականներին դադարեցվել է հին նմուշի անձնագրերի տրամադրումը: Որոշ խնդիրներով պայմանավորված՝ գործընթացը չշարունակվեց: Ներկայում ՀՀ կառավարության համակարգմամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ կենսաչափական տվյալներ պարունակող նոր համակարգի ներդրման ուղղությամբ: Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ կապահովվի ՀՀ-ի կողմից տրվող անձը հաստատող փաստաթղթերի միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը և կապահովվի անվտանգային համակարգերին համապատասխանեցում: Արդեն իսկ նշված ուղղությամբ կատարվում են աշխատանքներ, և ՀՀ ոստիկանության պետի հրամանով հայտարարվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի դիզայնի մրցույթ: Այսինքն, այս փոփոխությունը  նախատեսվում է միայն նոր համակարգին անցնելու համար, ինչը չի ընդհատելու անձնագրերի տրամադրումը և չի առաջացնելու անձանց իրավունքների սահմանափակում:

- Եթե քաղաքացին 5 կամ 10 տարվա վիզա ունի այս կամ այն երկիր մուտք գործելու համար, այդ դեպքում նա ի՞նչ պետք է անի:

- Օտարերկրյա պետության մուտքի թույլտվության ժամկետը որևէ կերպ չի առնչվում անձնագրի ժամկետի հետ: Այսինքն՝ այն պարագայում, երբ անձին տրամադրվել է մուտքի թույլտվություն այլ երկիր իքս ժամկետով, ապա անձը կարողանում է այդ թույլտվությունն օգտագործել ինչպես հին անձնագիրը սահմանապահին ցույց տալով, այնպես էլ կարող է մոտենալ տվյալ երկրի իրավասու մարմին, որպեսզի մուտքի թույլտվության դրոշմակնիքը փոխանցվի նոր անձնագիր:

- Եթե քաղաքացին այս պահին ունի անձնագիր, որը դեռ 8 կամ 10 տարի վավեր է լինելու, այդ պարագայում ի՞նչ պետք է անի:

- Եթե քաղաքացին արդեն իսկ ստացել է 10 տարով իր անձնագիրը, ապա այն շարունակելու է գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը, սակայն եթե այդ ժամկետում քաղաքացին կորցնի իր անձնագիրը կամ դիմի փոխանակման համար, տվյալ դեպքում արդեն կտրամդրվի երկու տարի ժամկետով: Ընդգծեմ, որ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրվող հին նմուշի անձնագրերն են տրվելու երկու տարի ժամկետով: Մինչ այդ 10 տարի վավերականության ժամկետով անձնագրերը գործելու են մինչև ժամկետի ավարտը:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Էրդողանը մտադիր է Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու կոչ անելԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՎենսը հայտնել է, թե ինչ է ԱՄՆ-ը պահանջում Ուկրաինայի զինված ուժերից Reuters. Թրամփը պլանավորում է կապ հաստատել Պուտինի հետ Թուրքիայում Զելենսկու հետ հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ումԱյսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Հայաստան–ԵՄ համագործակցություն. արդարադատության և անվտանգության ոլորտներում քննարկվել են առաջնահերթ բարեփոխումներըՕդի ջերմաստիճանը կնվազիCNN․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Զելենսկիի հետ ՇՎՏՄ-ն Պապ թագավոր փողոցի տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանափոփոխություն կատարելՎերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից Ի՞նչ տույժեր և տուգանքներ պետք է վճարեն վարորդական վկայականից զրկվածները (տեսանյութ)Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալՀրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Վթարային ջրանջատում Երևանում և մարզումՖինլանդիան սահմանափակել է օդային երթևեկությունը Ֆինլանդական ծոցի արևելյան հատվածումԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆԿիևում ռուսական հրթիռները հարվածել են բնակելի տներին․ կան զոհեր ու վիրավորներՎեց բենզալցակայանների ցանց է հայտնվել հակամենաշնորհային քննության թիրախում. ՌԴԾառուկյանի և կնոջ հետ 7.15-ից կապ չունենք. «Մուլտի գրուպի» հազարավոր աշխատակիցներ դրսում են. Տոնոյան (տեսանյութ) «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինիThe Telegraph․ Զելենսկին ելույթ չի ունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Թրամփին չնեղացնելու մտավախությամբՖիցո. Եվրոպայի գոյատևումը կախված է Արևմուտքի և Արևելքի միասնությունիցԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում Ովքե՞ր չեն կարողանա օգտվել վարորդական վկայականի վերականգնման հնարավորությունից (տեսանյութ) Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Վարորդական վկայականից զրկվածներին նորը կտրամադրենք 6 միավորով (տեսանյութ) Shafaq News. Իրաքի իշխանությունները սահմանափակ հրաժեշտի արարողություն կկազմակերպեն Խամենեիի համար«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ)Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) ԱՄՆ-ն Արևմտյան Խաղաղ օվկիանոսում ունի միայն մեկ ավիակիրների խումբԵրկար ժամանակ ջուր չի լինելու. Հասցեներ Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՀայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև 35 աստիճան տաքությունՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-իՈ՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ Ասուլիս՝ հուլիսի 6-ից վարորդական իրավունքի վերականգնման համար դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների թեմայով (տեսանյութ)Politico. ՆԱՏՕ-ի երկրները ամրապնդում են իրենց պաշտպանությունը Ռուսաստանի հետ պատերազմի դեպքումԿանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, փաստաբանը՝ Ծառուկյանի ձեռնարկություններում և տանը խուզարկության մասինՄարդիկ քաղաքում մինչև տարվա վերջ չտեսնեն մի շինհրապարակ, որ խնդրահարույց է․ Տիգրան ԱվինյանԳետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Ամենադիտված