«Հրապարակ». Գերիների վերադարձն անակնկալ էր հարազատների համար
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան մեր գերիների մի փոքրիկ խումբ էլ վերադարձավ հայրենիք` 5 հայ երիտասարդ: Նրանց թվում` գյումրեցի Մելս Ամբարդարյանը։ Եղբայրը՝ Տիգրանը, մեզ ասել էր, որ նրա վերադարձն անակնկալ էր ընտանիքի համար․ «Ոչ մի բան չգիտեինք, ոնց բոլորը, մենք էլ սպասումների մեջ էինք»։
Այս տարվա հունիսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել 13 հայ զինծառայողի, այդ թվում՝ Մելս Ամբարդարյանին՝ «ահաբեկչության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու» համար։
Նրանք գերեվարվել էին անցած տարվա դեկտեմբերին՝ պատերազմի ավարտից շաբաթներ անց, Հադրութի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերից»: