Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Կարմիրբերետավորներն այնքան էին ծեծել, որ ամբողջ աչքը կապտել էր. մեզ ստորացնում էին. ինչ է կատարվել Նոր Նորքում. մանրամասներ

Հասարակություն

Հոկտեմբերի 20-ին Նոր-Նորքում, աղբանոցի վերածված վայրում, կառուցված ավտոտնակները քաղաքապետարանը հողին հավասարեցրեց: ԼՈՒՐԵՐ.com-ին է ահազանգել այդ ավտոտնակներից մեկի սեփականատերը՝ Ժաննա Դիլարյանը, որը պատմել է, թե կարմիրբերետավորները ինչպես են բռնի ուժ կիրառել բնակիչների, այդ թվում նաև երեխաների հանդեպ:

«Այն տարածքը, որտեղ ավտոտնակները կառուցել ենք, ժամանակին ծառայել է որպես աղբանոց: Աղբատեղին մաքրեցինք ու փոխարենը ավտոտնակ կառուցեցինք: Ոչ մի բնակիչ դեմ չէր մեր այդ որոշմանը: Ապամոնտաժման օրը ես չէի պատկերացնի, որ այդքան մարդ մեզ հետ հավասար ոտքի կկանգնի ոստիկանների դեմ: Իրենց գալը շատ հանկարծակի եղավ. եկան հենց երեկոյան և պատրաստված: Հարևաններից մեկը վախեցած եկավ ասաց, որ բակ է մտել տրակտոր, շտապօգնության մեքենա և ոստիկանների մի զորք »,- պատմում է քաղաքացին:

Նա ասաց, որ ոստիկաններից խնդրել է՝ ավտոտնակները ապամոնտաժելու որոշումը իրենց ցույց տան և տրամադրել 2 օր ժամանակ, քանի որ ինչպես մեր զրուցակիցն է պնդում, այդ ավտոտնակների վրա ահռելի գումար է ծախսել. «Ես չէի թողնում, որ քանդեն էդ ավտոտնակները, խնդրեցի 2 օր ժամանակ՝ եթե դրանք քանդելու են, թողնեն ես քանդեմ, քանի որ ես գումար եմ ծախսել. միայն դարպասներից ամեն մեկը արժեր 600 հազար դրամ, ինձ պատասխանեցին, որ ես չունեմ այդ ժամանակը»,- ասաց Ժաննա Դիլարյանը:

Վերջինս նշում է, որ սրտնեղած է ոչ թե նրանից, որ իրենց արդար քրտինքով կառուցած ավտոտնակը քանդել են, այլ ոստիկանների ոչ մարդկային վերաբերմունքից. «Իրենք կարող էին էլի քանդել ավտոտնակը, բայց այն ինչն արեցին այդ օրը ոչ մարդկային էր: Այնքան են մեզ հիասթափեցրել, որ միայն երկրից փախչելը կօգնի: Կարմիրբերետավորները այնպես են հարվածել ձեռքիս, որ 2 օր է՝ չեմ կարողանում այն շարժել: Իրենք ինձ հրեցին, գցեցին գետնին, այնուհետև ամուսնուս ընկերոջը ծեծելով տարան ավտոմեքենա, որտեղ նորից շարունակում էին հարվածել էդ խեղճ տղուն: Այնքան էին ծեծել, որ ամբողջ աչքը ուռել և կապտել էր: Ես այդ ավտոմեքենայի դիմացը փակել էի, թույլ չէի տալիս, որ ամուսնուս ընկերոջը տանեն բաժին, ու կարմիրբերետավորներից մեկը ասում է՝ մի կանգնի մեքենան քշի: Իրենք պատրաստ էին անգամ իմ վրայով անցնել, ես և ամուսնուս ընկերոջ կինը ուշագնաց եղանք, բայց իրենք ոչնչից չէին սաստվում: Անգամ երեխաներին էին քաշքշում, իրենց պահվածքը մարդուն բնորոշ չէր»,- հուզված պատմում է նա:

Ըստ մեր զրուցակցի՝ թույլտվության թուղթը իրենց ցույց տվեցին միայն ժամեր անց, իսկ մինչ այդ ոստիկանները ավտոտնակի սեփականատիրոջը հղում էին տալիս կայքին. «Ինձ ասում են՝ մտեք կայք, նայե՛ք, այնտեղ կա: Ասում եմ ես եմ չունեմ ինտերնետ, ո՞նց նայեմ: 2 ժամ հետո ինչ-որ մի թուղթ բերին, իբրև թե թույլտվության որոշումն է, բայց նորից մեզ չտվեցին այն, աչքի տակով նայեցինք և թաքցրին այն: Այսօր ամուսինս ասում է՝ այդ թուղթը օրինական չէր, քանի որ կնիքի վրա կամ կողքը չկար որևէ ստորագրություն»,- նշեց Ժաննա Դիլարյանը:

Ավտոտնակի սեփականատերը խոսեց նաև այդ օրվանից հետո իր երեխաների մոտ առաջացած հոգեբանական խնդիրներից. «Երեխաներս այդ օրվանից հետո շատ են փոխվել, խելոքացել են, խեղճացել են: Ինձ ասում են՝ մամա՛, որ մենք չարություն անենք, էդ ոստիկանները կգան ձեզ կծեծե՞ն: Այսինքն՝ ոստիկանները հոգեբանորեն ազդել են երեխաներիս վրա: Իրենք մտածում են, որ մարդկանց կարան ուժով ստորացնեն»,- ասաց նա:

Ժաննա Դիլարյանն ընդգծեց, որ չնայած նրան, որ իրենց ավատոտնակը արդեն հողին է հավասարացված, միևնույն է շարունակելու է այդ խնդրից այնքան խոսել, մինչև քաղաքապետը ուշադրություն դարձնի, թե ինչպես են կարմիրբերետավորները իրականացնում ապամոնտաժման աշխատանքները:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված