Աբովյանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի Դատարանները հրահանգավորված աշխատում են․ Բագրատ սրբազան COP17-ի համար Երևանում նոր ենթակայան է կառուցվում․ ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամ է ներդնում Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման հիմնական ուղղությունները Իսպանիայի ափերի մոտ 152 միգրանտ է փրկվել, մեկ մարդ մահացել է Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար Երևանում Կիևյան կամրջի տակ Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվել Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Սև ծովում ԱԹՍ-ի հարվածից «TEDY» բեռնատար նավի վրա Ադրբեջանի 2 քաղաքացի է զոհվել Կարեն Խաչանովը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ 

Հայկական իրավական կենտրոնը գերիների անհետացումների վերաբերյալ գործեր է ներկայացրել ՄԻԵԴ

Հասարակություն

Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Դրանք վերաբերում են թվով 20 անձանց, ովքեր անհետացել են ադրբեջանական գերության մեջ։ ALC-ն, համագործակցելով Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ, հիմնավոր ապացույցներ է ներկայացրել առ այն, որ այդ անձինք կալանավորվել և գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից  նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։ Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այդ անհետացումներն «հարկադիր անհետացման» միջադեպեր են, և Ադրբեջանը պարտավոր է հետաքննել ու հրապարակել այդ անձանց վերաբերյալ տեղեկությունները:

Միջազգային իրավունքի համաձայն՝ «հարկադիր անհետացումը» պատերազմական շարունակական հանցագործություն է, և որպես այդպիսին՝ այն տևում է այնքան ժամանակ, քանի դեռ զոհի ճակատագրի և գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չի տրամադրվել։ ALC-ի հարուցված այս նոր գործերը ՄԻԵԴ-ին մղում են պարտադրելու Ադրբեջանին հետաքննել ոչ միայն այդ անձանց անհետացումները, այլև խաղաղ բնակչության վրա Ադրբեջանի համատարած հարձակումների դեպքերը:

Իրավական այս գործողությունների նպատակն է նաև ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկություններին և մինչ այժմ չի ճանաչել նրանց գերությունը և այդ տեղեկությունները չի փոխանցել զոհերի ընտանիքներին:

«Հայկական իրավական կետնտրոնը» և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» նաև երկու նոր գործ են ներկայացրել Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների սպանության համար՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի: ՄԻԵԴ ներկայացված անհերքելի ապացույցների համաձայն այս 10 հայ զինվորականները ողջ և անվնաս գերի են վերցվել ադրբեջանական ուժերի կողմից։ Այնուամենայնիվ, անազատության մեջ գտնվելու ժամանակ նրանք անմարդկային խոշտանգումների և դաժան սպանության են ենթարկվել։ Հայ 10 ռազմագերիներից 9-ը գերության մեջ սպանվել են ռազմական գործողությունների դադարեցումից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո։

Հայկական իրավական Կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը, ՄԻԵԴ ներկայացված նոր գերծերի առիթով նշել է․ «Ադրբեջանը միջազգային հանրության կողմից պետք է պատասխանատվության ենթարկվի հայության նկատմամբ շարունակական ագրեսիայի և ռազմական հանցագործությունների համար։ Գերության մեջ գտնվող բոլոր հայերը պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, հետագա բանակցությունների կամ փոխանակումների։ Հարկադիր անհետացումների և սպանությունների վերաբերյալ այս նոր գործերը ևս մեկ քայլ են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների պաշտպանության գործում»։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» մանրամասն տեղեկություններ և ապացույցներ է հավաքել և փաստագրել 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից գերեվարված հայերի մասին: Այս փաստահավաք աշխատանքի հիման վրա իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում ՄԻԵԴ-ում բազմաթիվ գործեր են հարուցվել։ Կազմակերպությունները շարունակում են հետամուտ լինել Ադրբեջանի գերության մեջ գտնվող բոլոր հայ գերիների և՛ ազատությանը, և՛ իրավունքներին:

Անհետացած հայ ռազմագերիներ

Սերգեյ Անանյան, Արթուր Ասատրյան, Խաչատուր Ավետիսյան, Նարեկ Բորյան, Ռոբերտ Ղազարյան, Արամ Հովսեփյան, Կարեն Իսկանդարյան, Հայկ Խաչատուրով, Գագիկ Խաչատրյան, Հայկո Խաչատրյան, Տիգրան Մանասյան, Միքայել Մկրտումյան, Իրինա Մուսայելյան, Գուրգեն Սաֆարյան, Արարատ Սաքանյան,  Մարտիկ Սարգսյան, Լևոն Սարգսյան, Կարեն Սարգսյան, Իվան Սողոմոնյան, Նորայր Սողոմոնյան։

Սպանված հայ ռազմագերիներ

Արթուր Մանվելյանը կամավոր մասնակցել է Արցախի պաշտպանությանը 2020 թվականի սեպտեմբերի վերջից։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին Մեխակավանի մոտ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Մանվելյանը վիրավորվել է, այնուհետև սպանվել ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Կրակոցների պահը տեսագրել են նրան սպանած ադրբեջանցի զինծառայողները, տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում։

Ռազմական գործողությունների դադարեցումից և հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո հայ զինվորները մնացել էին Արցախի Հադրութի Հին Թաղեր գյուղում։ Ադրբեջանցի զինվորների հարձակման արդյունքում թվով ինը հայ զինվորներ ենթարկվել են խոշտանգումների և սպանվել։ Նրանք են՝ Հարություն Անդրիասյանը, Սարգիս Հարությունյանը, Անդրանիկ Շահնազարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Սմբատ Ավետիսյանը, Ռոման Մարգարյանը, Հարություն Մկրտչյանը, Գևորգ Արշակյանը և Գարիկ Բարսեղյանը: Արդյունքում բոլոր ինը հայ զինծառայողները ենթարկվել են խոշտանգումների և դաժանաբար սպանվել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր աստղադիտակը թույլ կտա տեսնել մինչ այժմ ուղղակի դիտարկման համար անհասանելի սև խոռոչներԴաղստանի վրա հարձակման ժամանակ կիրառվել են FP-1 տեսակի ԱԹՍ-ներԱբովյանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնիԹրամփը պնդում է, որ Կանադան ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետԴատարանները հրահանգավորված աշխատում են․ Բագրատ սրբազանԲացահայտվել է 1600 տարի առաջ տեղի ունեցած սպանությունըCOP17-ի համար Երևանում նոր ենթակայան է կառուցվում․ ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամ է ներդնումՔննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման հիմնական ուղղություններըԻսպանիայի ափերի մոտ 152 միգրանտ է փրկվել, մեկ մարդ մահացել էՈ՞ւմ է խորհուրդ տրվում հրաժարվել սուրճից աշնանը․ սրտաբանը զգուշացրել էԱրեգակի վրա բծերի թիվը գրեթե երեք անգամ նվազել էԵրևանում երթևեկության նոր սահմանափակումներ Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարարՀութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Մոխա նավահանգստային քաղաքըԵրևանում Կիևյան կամրջի տակ Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվելՄինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցովՍև ծովում ԱԹՍ-ի հարվածից «TEDY» բեռնատար նավի վրա Ադրբեջանի 2 քաղաքացի է զոհվելԹրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներումԿարեն Խաչանովը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչՀարկային իրավախախտումների կանխում և բացահայտում․ ՊԵԿ-ն ամփոփել է օգոստոս ամսվա աշխատանքներըԻրանից Ադրբեջան ավելի քան 84 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխումը կանխվել էՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հարսանիքը հետաձգվել է AliExpress-ից պատվիրված զգեստի պատճառով․ հարսնացուն տիկնիկի հագուստ է ստացել#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊակիստանն ակնկալում է Պուտինի այցը 2027 թվականինԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն ՍրբազանըԳառնիկ Դանիելյան․ Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ քաղաքացիներ են, նրանց հարցը պետք է լինի պետական օրակարգումՍեպտեմբերի 10-ին և 11-ին Նալբանդյան-Մոսկովյան հատվածում մեքենա կայանել չի թույլատրվիԵՄ գագաթնաժողովում կոշտ քննարկում է սպասվում ԵՄ դիվանագիտական ծառայության ապագայի շուրջ․ Euractiv Էլիստայում Քրիստոսի հայտնության 80-ամյակի առթիվ ավելի քան 700 ուխտավոր կմասնակցի խաչերթիԻնչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումըՌուսաստանը պատրաստվում է Հնդկաստանում սերտիֆիկացնել իր նոր մարդատար ինքնաթիռներըԻրավապահները Երևանում ավազակnւթյան դեպք են բացահայտելԹուրքիան ահազանգում է՝ ՀՀ-ն դառնում է մրցակից. Պուտին–Թրամփ հանդիպում կլինի՞. Մոսկվան ակնարկում է (տեսանյութ) Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանելԱրամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ ՍարգսյանՍիմոնյանն ու ՀՀ-ում առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր Եվրոպայում կա մինչև 5.6 միլիոն ուկրաինացիՖիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը Մերցին կոչ են արել դադարեցնել «Կիևի շահերը սպասարկելու» քաղաքականությունըՊակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրումԱլեն Սիմոնյանն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները#ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստըԳերմանիան կարող է հրաժարվել Ուկրաինային աջակցությունից․ նշվել է հնարավոր պայմանըYandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան (տեսանյութ). ArmLurBild. Լայպցիգի օդանավակայանում գտնվող անօդաչու թռչող սարքերը կարող են կառավարվել մոլորակի ցանկացած վայրիցՖիլիպիններում լաստանավի հրդեհի հետևանքով 5 մարդ զոհվել է, ավելի քան 80-ը՝ անհետ կորել
Ամենադիտված