Ոստիկաններից փախչելու ընթացքում անչափահաս վարորդը վնասել է փողոցում կայանված մեքենաները
Հասարակություն
Ոստիկանության պարեկային ծառայության գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հոկտեմբերի 23-ին, ժամը 00.20-ին, Պուշկինի և Փարպեցու փողոցների խաչմերուկում նկատել են առանց համարանիշերի «ԲՄՎ» մակնիշի մեքենա:
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանները բարձրախոսով հայտարարել են, որ վարորդը կանգնեցնի մեքենան, սակայն նա դիմել է փախուստի՝ ճանապարհին վնասելով Պուշկինի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում կայանված ավտոմեքենաները: Պարզվել է, որ «ԲՄՎի» վարորդն անչափահաս է:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար