600 հազար ստորագրություն՝ CNews-ի դեմ․ ռասիստական սպանությունից հետո Ֆրանսիայում պահանջում են փակել հեռուստաալիքը Վրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Ադրբեջանի դեմ հայցերի հետկանչումը խաղաղության օրակարգի մաս է․ Մակունց (տեսանյութ) Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին» Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար․ 2 800 զինծառայող՝ Ռուսաստանի սահմանների մոտ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը. այն կգլխավորի ՀՀ նախագահը Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը.Մակունց Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել Ասում եք՝ դե մենք ընտրվել ենք և ժողովուրդը թույլ է տվել ինչ ուզենանք անենք, դա է ստացվում. Ղազինյան Binance-ի 6.3 մլրդ դոլարի կիբերհարձակումը․ Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքները Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Մոսկվա Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն մոտենում են մերձեցման․ համաձայնեցվել է նոր գործարքի նախագիծը 

Մեկ ամսվա զինծառայող Գևորգն ընկավ պատերազմում՝ կյանքը զոհաբերելով հայրենիքին. ի հիշատակ հերոսի մահվան տարելիցի` Երևանում հուշաքար և հուշաղբյուր բացվեց

Հասարակություն

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 98/8  հասցեում բացվեց հուշարձան և հուշաղբյուր՝ ի հիշատակ  Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար կյանքը զոհաբերած 21-ամյա Գևորգ Կարապետյանի։ Հուշաքարի բացման օրը պատահական չէր ընտրված ... շուրջ մեկ տարի այս օրը, Գևորգն անմահացավ և բռնեց հավերժի ճամփան։

Հուշաքարի բացման մեկնարկը տրվեց օծման արարողությամբ ու տերունական աղոթքով։ Երգով ու ասմունքով հանդես եկան համայնքի երեխաները։ Ներկաները չէին կարողանում զսպել իրենց արցունքները, որոնք ոչ միայն տխրության էին, այլև հպարտության: Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին հերոսին՝ ծաղիկներ խոնարհելով հուշաքարին:

Զինկոմիսարիատի ներկայացուցիչը պատվոգիր հանձնեց հերոսածին հորը՝ Գեղամ Կարապետյանին, և հայտարարեց. «Տրվում է Գևորգին՝ հայրենիքի համար անձնվիրությամբ ու հերոսաբար մարտնչելու համար»:

Հուզիչ ելույթով հանդես եկավ ներկաներից մեկը՝ շնորհակալություն հայտնելով պատերազմում քաջաբար զոհվածներին ու նրանց ծնողներին. «Ցավը բոլորիս միավորեց: Մայրը ծնեց ու սնեց իր որդուն, հայրն էլ մայր հողին հանձնեց իր որդուն: Հերոսների արյան գնով մենք կանք ու ապրում ենք: Խոնարհումս հերոսածին մայրերին, հանձինս Ձեզ՝ տիկին Հասմիկ ջան»,- ասաց նա:

Այնուհետև ներկաները հերթով ջուր խմեցին ցայտաղբյուրից՝ նշելով, որ այս վայրը դառնալու է սրբատեղի և ամեն անգամ այդտեղից ջուր խմելիս հիշելու են Գևորգին ու նահատակված մեր բոլոր արծիվ տղաներին: Ապա շարժվեցին Եռաբլուր՝ հերոսների շիրիմներին խնկարկելու ու ծաղիկներ խոնարհելու։

Գևորգ Գեղամի Կարապետյանը ծնվել է 1999թ. հուլիսի 10-ին։ Սովորել է Վ. Համբարձումյանի անվան թիվ 12  դպրոցում, այնուհետև Հայաստանի մանկավարժական համալսարանում, ապա՝ Ավիաուսումնական կենտրոնում, ապագա կարգավորող էր (դիսպետչեր)։  2020 թվականի օգոստոսի 13-ին զորակոչվել է ծառայության՝ հայրենիքի առջև պարտքը կատարելու։ Ծառայել է Խոջալուում։ Մեկ ամսվա զինծառայող էր, երբ սեպտեմբերի 27-ին սկսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, որը պիտի հազարավոր կյանքեր խլեր: Գևորգն ու ծառայակից ընկերները տեղափոխվել են տեղից տեղ, այնուհետև թշնամու դեմ մարտնչել Վարանդայում (Ֆիզուլի)։ Վերջին զանգը Գևորգից ծնողները ստացել են հոկտեմբերի 23-ին, իսկ ահա հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել չարաբաստիկ դեպքը․․․ թշնամու հարվածին զոհ է գնացել նաև Գևորգը։ 

Արցախի նախագահի հրամանագրով Գևորգը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով, պարգևատրվել է նաև Մանկավարժական համալսարանի կողմից:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
600 հազար ստորագրություն՝ CNews-ի դեմ․ ռասիստական սպանությունից հետո Ֆրանսիայում պահանջում են փակել հեռուստաալիքըՎրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը աննշան է անվանելԱդրբեջանի դեմ հայցերի հետկանչումը խաղաղության օրակարգի մաս է․ Մակունց (տեսանյութ) Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար․ 2 800 զինծառայող՝ Ռուսաստանի սահմանների մոտՓաշինյանի որոշմամբ հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը. այն կգլխավորի ՀՀ նախագահը Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը.ՄակունցBloomberg. ԱՄՆ-ը կարող է խնդրել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել PURL ծրագրին կատարվող ներդրումները Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել Ասում եք՝ դե մենք ընտրվել ենք և ժողովուրդը թույլ է տվել ինչ ուզենանք անենք, դա է ստացվում. ՂազինյանBinance-ի 6.3 մլրդ դոլարի կիբերհարձակումը․ Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքներըՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Մոսկվա Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն մոտենում են մերձեցման․ համաձայնեցվել է նոր գործարքի նախագիծըԳազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ UFC-ի լեգենդը կոշտ քննադատել է Ծառուկյանին և սպառնալիքներ հնչեցրելՈրքա՞ն գումար է ծախսվել «Վարչաբենդի» վրա, և որքա՞ն հոնորար է ստացել թմբուկահարը․ ՂազարյանԻնչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան (տեսանյութ) Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց (տեսանյութ) 2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին (տեսանյութ) Թունավոր մշուշը սրում է Ինդոնեզիայի հարաբերությունները Սինգապուրի ու Մալայզիայի հետՀունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ ապրանքների վաճառքըԳյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում խոցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակըՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովՖլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մուլտիմիլիոնատեր գործարարը և ընտանիքը զոհվել ենԹուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է վիրավորվելԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ինՀնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդՈւիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿՆեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավորReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկելՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարըՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսումԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
Ամենադիտված