Հարսնացուն ցուցադրել է իր մատանին և համացանցում դարձել ծաղրի առարկա
ԱյլՀարսնացուն պարծեցել է նշանադրության մատանիով ու դարձել համացանցում ծաղրի առարկա։ Տեսանյութի սքրինշոթը, որը հրապարակվել է Facebook-ի «That's It I'm Ring Shaming» մասնավոր խմբում, նկատել է The Sun-ը, հաղորդում է Lenta.ru-ն:
Համացանցում տեղադրված տեսանյութում անանուն կինն իր մատնեմատի վրա ցուցադրում է իր սիրելիի նվերը՝ ոսկյա մատանի՝ մեջտեղում փոքրիկ ադամանդով: «Այս քարն ավելին է, քան ես էի ուզում»,- գրել է նա:
Համացանցի օգտատերերը կնոջ մատանու գոհարը չափազանց փոքր են համարել և ծիծաղել դրա վրա հրապարակման մեկնաբանություններում:
«Այս ադամանդը քնջութի հատիկի չափ է», «Կարծում եմ՝ սա մոլորակի ամենափոքր քարն է», «Գրազ եմ գալիս, որ ձեր մատնահարդարումն արժե ավելի շատ, քան այս մատանին», «Սա կատակա՞կ է», «Չեմ հավատում, որ նա իրոք դա տվել է ձեզ», - գրել են նրանք: