Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար Երևանում Կիևյան կամրջի տակ Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվել Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Սև ծովում ԱԹՍ-ի հարվածից «TEDY» բեռնատար նավի վրա Ադրբեջանի 2 քաղաքացի է զոհվել Կարեն Խաչանովը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ Հարկային իրավախախտումների կանխում և բացահայտում․ ՊԵԿ-ն ամփոփել է օգոստոս ամսվա աշխատանքները Իրանից Ադրբեջան ավելի քան 84 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխումը կանխվել է Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը Գառնիկ Դանիելյան․ Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ քաղաքացիներ են, նրանց հարցը պետք է լինի պետական օրակարգում 

Ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում. Ալեն Սիմոնյանը՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին

Հասարակություն

Գործող իշխանությունն ամեն ինչ անելու է, որ 1999-ի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցած հիշատակի արարողությունից հետո:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքական թիմը նպատակ ունեցե՞լ է վերաբացել գործը, գտնել իրական մեղավորներին, ասաց. «Կարծում եմ, որ հիմնական պատճառները, հիմնական մասնակիցները և այն հարցերը, որոնք բաց են մնացել, մեր հանրությունը գիտի, ինչպես գիտեր, որ ընտրությունները քսան ու ավել տարիների ընթացքում կեղծվում են: Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ, որ բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով»:

Սիմոնյանը նշեց՝ ինքը պաշտոնյա է և իրավունք չունի որևէ հայտարարություն  անել, որը կարող է մեղադրանք պարունակել և հետագայում նաև ազդել իրավական պրոցեսների վրա: «Բայց քաղաքական առումով ես արդեն ասացի, որ բնական է, հիմնական դերակատարները պատժված են, նրանք գտնվում են բանտում: Մենք այսօր խնդիր ունենք և հարց ունենք ՝ հասկանալ պատճառները, իրականում այն դրդողները, այն մարդիկ, որոնք այդ ամենից, միգուցե, քաղաքական, միգուցե, ոչ քաղաքական շահ են ունեցել: Իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի, և ես չեմ կարծում, որ իրավասու եմ հիմա բարձրաձայնել դա»,-ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ ոճրագործությունը «Մեղրիի փոխանակման հետ» կապ ուներ՝ Սիմոնյանը չբացառեց: «Այսօր այն իրավիճակը, որ մենք ունենք պատերազմի հետ կապված,  սկսվել է հենց 1999-ի հոկտեմբերի 27-ին: Եթե չլիներ Հոկտեմբերի 27, մենք այս օրվան չէինք գա»,-հավելեց նա:

ԱԺ նախագահը միևնույն ժամանակ վստահեցրեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում, դրա մեջ, կարծում եմ, որևիցե մեկը պետք է կասկած չունենա: Այն, ինչ տեղի ունեցավ, մեր պետականության ողնաշարը կոտրել էր: Այն ամենը, ինչը տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ին, դրա հետևանքն այդ օրվանից մինչև օրս քաղում ենք: Մենք պետք է հենց դրանից զգույշ լինենք, մտածենք այն բանի մասին, որ ինչ-որ պահի դադարեցվի այդ պրոցեսը, որովհետև այդ թափանիվը, որը սկիզբ առավ 1999-ի հոկտեմբերի 27-ին, մինչև օրս, ցավոք, պտտվում և իր հետևանքն է ունենում»:

Ըստ ԱԺ նախագահի՝ այսօրվա ընդդիմությունը պետք է հնարավորինս քիչ խոսի այդ օրվա մասին, քանի որ դա տեղի է ունեցել նրանց իշխանավարման օրոք: «Թե հանրությունը, թե մենք բոլորս շատ ու շատ հարցեր կարող ենք ունենալ, թե, օրինակ ինչու ԱԱԾ ղեկավարն այդ օրն ԱԺ-ում չի եղել»,-ասաց նա:

Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ 21 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարարՀութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Մոխա նավահանգստային քաղաքըԵրևանում Կիևյան կամրջի տակ Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվելՄինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցովՍև ծովում ԱԹՍ-ի հարվածից «TEDY» բեռնատար նավի վրա Ադրբեջանի 2 քաղաքացի է զոհվելԹրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներումԿարեն Խաչանովը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչՀարկային իրավախախտումների կանխում և բացահայտում․ ՊԵԿ-ն ամփոփել է օգոստոս ամսվա աշխատանքներըԻրանից Ադրբեջան ավելի քան 84 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխումը կանխվել էՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հարսանիքը հետաձգվել է AliExpress-ից պատվիրված զգեստի պատճառով․ հարսնացուն տիկնիկի հագուստ է ստացել#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊակիստանն ակնկալում է Պուտինի այցը 2027 թվականինԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն ՍրբազանըԳառնիկ Դանիելյան․ Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ քաղաքացիներ են, նրանց հարցը պետք է լինի պետական օրակարգումՍեպտեմբերի 10-ին և 11-ին Նալբանդյան-Մոսկովյան հատվածում մեքենա կայանել չի թույլատրվիԵՄ գագաթնաժողովում կոշտ քննարկում է սպասվում ԵՄ դիվանագիտական ծառայության ապագայի շուրջ․ Euractiv Էլիստայում Քրիստոսի հայտնության 80-ամյակի առթիվ ավելի քան 700 ուխտավոր կմասնակցի խաչերթիԻնչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումըՌուսաստանը պատրաստվում է Հնդկաստանում սերտիֆիկացնել իր նոր մարդատար ինքնաթիռներըԻրավապահները Երևանում ավազակnւթյան դեպք են բացահայտելԹուրքիան ահազանգում է՝ ՀՀ-ն դառնում է մրցակից. Պուտին–Թրամփ հանդիպում կլինի՞. Մոսկվան ակնարկում է (տեսանյութ) Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանելԱրամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ ՍարգսյանՍիմոնյանն ու ՀՀ-ում առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր Եվրոպայում կա մինչև 5.6 միլիոն ուկրաինացիՖիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը Մերցին կոչ են արել դադարեցնել «Կիևի շահերը սպասարկելու» քաղաքականությունըՊակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրումԱլեն Սիմոնյանն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները#ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստըԳերմանիան կարող է հրաժարվել Ուկրաինային աջակցությունից․ նշվել է հնարավոր պայմանըYandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան (տեսանյութ). ArmLurBild. Լայպցիգի օդանավակայանում գտնվող անօդաչու թռչող սարքերը կարող են կառավարվել մոլորակի ցանկացած վայրիցՖիլիպիններում լաստանավի հրդեհի հետևանքով 5 մարդ զոհվել է, ավելի քան 80-ը՝ անհետ կորելԹրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5 հազար դոլար՝ հանրապետականների հաղթանակի դեպքում18-ամյա Ադամ Կադիրովը հանրության առաջ է հայտնվել լեյտենանտի ուսադիրներովԱՄՆ կոնգրեսականը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը«Վախենում ենք, որ Դալլաքյանին կարող են այլ պաշտոն տալ»․ Ճամբարակում վթարից մահացած Սուրեն Վարդանյանի հարազատները անհանգստացած են ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն․ ԵՄ-ն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զորահավաքըՆոր խաբեության սխեմա․ ինչպես են հանցագործները գողանում մեսենջերների հաշիվներըՖոն դեր Լայենը Փարիզում կփորձի համոզել ԵՄ-ից հիասթափված ֆրանսիացիներին դրա առավելությունների հարցում․ PoliticoԽմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասինԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց ՀայաստանիՌուբլին զգալիորեն ամրապնդվել է․ դոլարի փոխարժեքը նվազել է ավելի քան 1,8%-ովԽոշոր չափերի ոսկու մաքսանենգություն․ մեղադրվում է Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը
Ամենադիտված