Ինչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան (տեսանյութ) Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց (տեսանյութ) 2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին (տեսանյութ) Թունավոր մշուշը սրում է Ինդոնեզիայի հարաբերությունները Սինգապուրի ու Մալայզիայի հետ Հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ ապրանքների վաճառքը Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակը Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մուլտիմիլիոնատեր գործարարը և ընտանիքը զոհվել են ԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ին Հնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդ 

Չնույնականացված աղբյուրի տեղեկատվությունը տարածելիս ԶԼՄ-ն չի ազատվի պատասխանատվությունից

Հասարակություն

 ՀՀ ազգային ժողովը քննարկում  է ՔՊ-ի պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ֆիքսել, որ լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից՝ չնույնականացված աղբյուրին հղում տալու, նրա տեղեկատվությունը տարածելու դեպքում: 

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նախ ներկայացրեց խնդիրը: «2003-ին գրված Զանգվածային լրատվության մասին օրենքն, ըստ էության, այսօր չի արտացոլում ողջ մեդիա դաշտին վերաբերող կարգավորումներն ու չի լուծում բոլոր խնդիրները: Ըստ էության, առաջացել են նոր մեդիա հարթակներ, դրանք սոցիալական ցանցերում են, կայքերի տեսքով են, որոնք տարատեսակ  տեղեկատվություններ են տարածում: Եվ դրանք չունեն որևէ նույնականացման տվյալներ, որոնցով տեղեկատվություն սպառողը կամ պետությունը կկարողանա նույնականացնել այդ տեղեկատվության աղբյուրները, ըստ այդմ կարգավորումներ իրականացնել: Որոշ լրատվամիջոցներ, ԶԼ մասին օրենքի համաձայն լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններ վերցնում են տարատեսակ տեղեկատվություններ, հղում են անում այդ չնույնականացված աղբյուրներին և Զանգվածային լրատվության մասին օրենքով ազատվում պատասխանատվությունից»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորները նախագծով առաջարկում են ԶԼ մասին օրենքում ավելացնել նոր հասկացություն՝ չնույնականացված աղբյուրներ, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրը տնօրինողին, նաև ստեղծողին: «Այնուհետև ԶԼ մասին օրենքի 9-րդ հոդվածում առաջարկում ենք լրատվամիջոցների համար պատասխանատվություն սահմանել՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը:

 Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում չնույնականացված աղբյուրները շատ-շատ են օգտագործվում՝ հանրությանը կեղծ տեղեկություններ մատուցելու, որոշ մարդկանց պախարակելու համար: «Եվ մենք գործ էինք ունենում անպատասխանատու մոտեցման հետ, երբ լրատվամիջոցը վերցնում է տեղեկատվություն՝ անգամ չիմանալով, թե դա ով և ինչ նպատակով է գրել, դնում դա իր լրատվամիջոցի էջում»,- ասաց նա:

Հավատարմագրման դրույթում էլ ավելացել է, որ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք չեն ներկայացնի նույնականացման տվյալներ և չեն ներկայացնի ֆինանսական տարեկան հաշվետվությունները, նրանց հավատարմագրման դիմումը պետական կառույցներում ենթակա կլինի մերժման:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցրեց՝ ճի՞շտ է հասկացել, որ չի կարելի հղում անել ինչ-որ «Տելեգրամ»-ի ալիքի, որի տերերը հայտնի չեն, գրանցումը հայտնի չէ, բայց, օրինակ, գաղտնի աղբյուրին կարելի է հղում անել: Պատգամավորը պատասխանեց, որ նախագիծը աղբյուրների գաղտնիությանը չի վերաբերում: «Այո, կարող են գրել, որ իրենց տեղեկություններով եղավ այսինչ բանը, և այդ դեպքում, ինչպես նախկինում, պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը: Մենք չենք արգելում հղում կատարել որևէ բանի, լրատվամիջոցները կկարողանան հղում կատարել չնույնականացված աղբյուրներին, օրինակ, տելեգրամյան ալիքներին, սակայն չեն ազատվի պատասխանատվությունից»,- ասաց Հովհաննիսյանը:

Ռուբինյանը նկատեց՝ այսպիսով, եթե, օրինակ, հետագայում պարզվի, որ չնույնականացված աղբյուրից վերցված տեղեկատվությունը սուտ է կամ զրպարտանք է պարունակում, ապա լրատվամիջոցը նույնպիսի պատասխանատվություն կկրի, ինչպիսին կկրեր, եթե հենց ինքը լիներ սկզբնաղբյուրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան (տեսանյութ) Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց (տեսանյութ) 2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին (տեսանյութ) Թունավոր մշուշը սրում է Ինդոնեզիայի հարաբերությունները Սինգապուրի ու Մալայզիայի հետՀունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ ապրանքների վաճառքըԳյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում խոցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակըՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովՖլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մուլտիմիլիոնատեր գործարարը և ընտանիքը զոհվել ենԹուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է վիրավորվելԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ինՀնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդՈւիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿՆեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավորReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկելՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարըՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսումԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ
Ամենադիտված