Հակառակորդը հետ է հանձնել Կոռնիձորի բնակչին պատկանող 106 գլուխ ոչխարները
Հասարակություն
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Տեղ համայնքի ղեկավար՝ պարոն Դ. Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ՝ Դավթյանի և Ռուսական սահմապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից ետ է հանձնվել ս/թ հոկտեմբերի 22-ին Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները: Այս մասին հայտնում է Տեղի համայնքապետարանը։
«Ձիերից երկուսը ինքնուրույն են հետ վերադարձել, իսկ մեկը մնացել է հակառակորդի կողմի մոտ:
Այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում մյուսը վերդարձնելու ուղղությամբ»,- տեղեկացնում են համայնքապետարանից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ