Սահակաշվիլին հրաժարվել է դեղեր ընդունել
ՎրաստանՎրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին, ով գրեթե մեկ ամիս հացադուլ է անում Ռուսթավի քաղաքային բանտում, հրաժարվել է համագործակցել Առողջապահության նախարարության կազմած բժիշկների խորհրդի հետ և որոշել է այլևս հետազոտություն չանցնել։
Վերջին օրերին Սահակաշվիլին մի քանի անգամ փոխել է իր որոշումը՝ ստանա՞լ տեղական բժշկական օգնություն և բուժում, թե՞ ոչ։ Նախկին նախագահը բանտում հացադուլի մեջ է արդեն 29 օր։ Վերջերս նա հայտարարեց, որ հրաժարվում է տեղի բժիշկների օգնությունից՝ ի նշան բողոքի այն բանից հետո, երբ բանտի ղեկավարությունը խստացրել է փաստաբանների հետ իր հանդիպման կանոնները։
«Ինչպես գիտեք, մինչ այժմ ես համագործակցել եմ կառավարության կողմից նշանակված խորհրդի հետ՝ նպատակ ունենալով պահպանել նվազագույն աշխատունակությունը և մտածելու կարողությունը մինչև ընտրությունների օրը, ես այսօր ավարտում եմ այս համագործակցությունը, շնորհակալություն խորհրդի անդամներին։ Ափսոս, որ կառավարությունը չլսեց նրանց հիմնական հանձնարարականը: Այսօրվանից հետո ես այլևս դեղամիջոց չեմ ստանա և այլևս թեստավորում չեմ անցնի»,-ասել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հայտարարության մեջ: