Ադրբեջանում 11-ամյա աղջիկ է հղիացել. պարզվել է` նրան բռնաբարել է հարազատ եղբայրը
Ադրբեջան
Ադրբեջանում 31 շաբաթական հղի 11-ամյա աղջիկ է ընդունվել Իմիշլիի կենտրոնական հիվանդանոց:
Բժիշկները աղջկան կեսարյան հատում են արել, Facebook-ում հայտնել է «Ադրբեջանի երեխաներ» հասարակական միավորման նախագահ Քամալա Աղազադեն, հաղորդում է Sputnik Ադրբեջանը։
«Ընտանիքը հրաժարվել է նորածնից, ծննդաբերող երիտասարդ աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք»,- գրել է նա։
Պարզվել է, որ 11-ամյա աղջկան բռնաբարել է նրա եղբայրը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)