«Բացառապես ապատեղեկատվություն է». Տեղի համայնքապետարանը ՀՀ ՄԻՊ-ին հորդորում է չխեղաթյուրել փաստերը
Հասարակություն
Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «ՀԱՐԳԵԼԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ այսօր հոկտեմբերի 29-ին Տեղ համայնքի ղեկավար՝ պարոն Դ. Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ՝ Դավթյանի և Ռուսական սահմապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից ետ է հանձնվել ս/թ հոկտեմբերի 22-ին Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերջերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից լրատվամիջոցներով տարածված լուրերը, այն մասին, որ Ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել, բացառապես ապատեղեկատվություն է:
Հորդորում ենք բոլորին չխեղաթյուրել որևիցէ տեղեկատվություն, սպասել Տեղի համայնքապետարանի պաշտոնական հաղորդագրություններին, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ:
Տեղ համայնքի ղեկավարը մշտապես կանգնած է իր ժողովրդի կողքին և մտահոգ է նրանց բոլոր խնդիրներով»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ