«Իմ բոլոր վերելքներն ու վայրէջքներն են ինձ բերել այս ճանապարհին, որտեղ չի կարելի հանձնվել, պետք է առաջ շարժվլ»․ Լիլիթ Բասյան
ԺամանցՍննդաբան Լիլիթ Բասյան իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Հրապարակված լուսանկարում Լիլիթը կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապակերի ֆոնին։ Նա կրում է մուգ երանգի սպորտային հագուստ, ինչը համադրել է գլխարկի եւ ոճային պայուսակի հետ։
Հրապարակմանը կից նա գրել է.
«Թե որ ուղով դու կգնաս, կախված է քեզնից: Հենց դու ես որոշում` ինչպիսին լինել։ Մի գնա այնտեղ, ուր գնում են բոլորը, գծիր քո ուղին` ուղին դեպի նպատակ: Ոչ ոք իրավունք չունի քո կյանքն ապրել քո փոխարեն։
Շատ կանայք ինձ գրում են, որ կցանկանային ինձ պես ուժեղ լինել։ Եվ ես երբեք չեմ դադարում հավատացնել նրանց, որ իրենք ուժեղ են, պարզապես պետք է հավատան իրենց !!!
Իմ բոլոր վերելքներն ու վայրէջքներն են ինձ բերել այս ճանապարհին, որտեղ չի կարելի հանձնվել, պետք է առաջ շարժվել: Ի վերջո, ճանապարհի վերջում ինձ սպասում է իմ հոգու երջանկությունը»: