Պարեկային ծառայության ներդրման գործընթացը կավարտվի մինչև 2024 թվականի վերջ
Հասարակություն
Ողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման գործընթացը նախատեսվում է փուլային տարբերակով ավարտին հասցնել մինչև 2024 թվականի վերջը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«Ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ, որոնք նախատեսվում է գործարկել 2022 թվականի ապրիլ ամսին: Տեղեկացնեմ, որ արդեն իսկ նախապատրաստվել է նշված ստորաբաժանումների նախնական կառուցվածքները և ֆինանսական գնահատականները, ընթացքի մեջ է անհրաժեշտ տրանսպորտային, նյութատեխնիկական, սպառազինային և այլ միջոցների ձեռքբերման ու ենթակառուցվածքների ձևավորման գործընթացը»,- ասաց Ֆիդանյանը:
Ֆիդանյանը հավելեց, որ մնացած 8 մարզերում իրականացվում են պարեկային ծառայության ներդրման համար անհրաժեշտ կարիքների, ուժերի և միջոցների ուսումնասիրություններ:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար