Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

«Գալաքսի» ընկերությունների խումբը ընդլայնում է իր գործունեությունը Բելառուսում. բացվել է TI’ME-ի և Pandora-ի նոր խանութ-սրահը

Հասարակություն

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Թայմլես» ընկերությունը ընդլայնում է իր ներկայացվածությունը Բելառուսում: Մշակութային ու արդյունաբերական Գրոդնո քաղաքում բացվել է TI’ME և Pandora բրենդների նոր խանութ-սրահը՝ այսպիսով համալրելով Բելառուսում «Գալաքսիի» ներկայացվածությունը մայրաքաղաք Մինսկից հեռու՝ Լեհաստանին ու Լիտվային սահմանակից այս քաղաքում: «TI’ME-ը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Հիշում եմ` տարիներ առաջ, երբ մեր առաջին քայլերն էինք անում բիզնեսում, միջազգային բրենդներն այն ժամանակ կառավարվում էին տարածաշրջանային ուժեղ կենտրոններից, որը Թբիլիսին էր, Մոսկվան, բայց ոչ երբեք Երևանը: Գուցե պարզունակ հնչի, բայց որպես հայ բիզնեսմեն, ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանում ստեղծված բրենդն ու կոնցեպտը կարողացել ենք մասշտաբային ու համադրելի դարձնել այլ երկրների համար, և որ TI’ME-ի տարածաշրջանային ցանցի զարգացումը, որակն ու կառավարումն իրականացվում է Հայաստանում՝ հայ մասնագետների կողմից, գլխամասը՝ Երևանում», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

«Թայմլես» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին՝ բացելով առաջին TI'ME խանութ-սրահը Երևանում: Ի սկզբանե ընկերությունն ունեցել է ընդամենը 4 աշխատակից, այնուհետև, 9 տարիների ընթացում, աճել և ներկայումս ունի ավելի քան 300 աշխատակից՝ 36 խանութ-սրահ, երեք երկրում։ Գլխամասային գրասենյակը Երևանում է։ Այսօր TI'ME-ը ներկայցնում է ավելի քան 40 հայտնի ապրանքանիշ, իսկ տեսականին` 10 000-ից ավելի ժամացույց և զարդ: «Այս տարի Բելառուսում մեկնարկել է տարածաշրջանային ընդլայնման նախագիծ։ Տարածաշրջանում իր տեսակով առաջին, TI'ME և Pandora բրենդերի միասնական խանութ-սրահը արդեն բաց է Գրոդնոյի Trinity առևտրի կենտրոնում, իսկ մենք ակտիվ պատրաստվում ենք Բելառուսի այլ քաղաքներում ևս նոր խանութների բացմանը», - ասել է TI’ME Բելառուսի ղեկավար Եվգենի Սիմոնենկոն:

TI'ME խանութ-սրահների ցանցում պաշտոնապես ներկայացված են ժամացուցների և զարդերի՝ նորաձևության ռիթմը թելադրող այնպիսի հանրաճանաչ բրենդներ, ինչպիսիք են Hamilton, Gucci, Frederique Constant, Maurice Lacroix, PANDORA, Fossil, Emporio Armani, Michael Kors, Diesel, Ti Sento, Brosway, Casio, Guess, Tommy Hilfiger, Daniel Wellington և այլն: «2021-2022 թվականների համար ընկերության ռազմավարությունը կայանում է վաճառքների ներկայիս բարձր տեմպը և շուկայում մեր մասնաբաժինը պահելու, ինչպես նաև, բիզնես տրամաբանության անհրաժեշտությունից ելնելով,ներդրումներ կատարելու 3 երկրների այլ քաղաքներում՝ ցանցի ընդլայնումն ապահովելու համար, ինչու չէ նաև գրավելու նոր շուկաներ: Ներկայումս ընկերությունն աշխատում է իր օնլայն վաճառքների պլատֆորմի զարգացման վրա։ Նպատակը՝ հասանելի դարձնել մեր ապրանքատեսականին հաճախորդին ցանկացած վայրից և տալ այն պատվիրելու հնարավորություն», - ասել է TI’ME ընկերությունների գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:

Նշենք, որ ներքին կառավարման էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով, ընկերությունում իրականացվում են աշխատանքային գործընթացների թվայնացման գործողություններ, նոր համակարգերի մշակումներ ու ներդնումներ: Մեծ ուշադրություն է դարձվում նոր մարքետինգային գործիքների օգտագործմանը, հաճախորդների հետ կոմունիկացիայի բարելավմանը, ինչպես նաև բրենդերի ճանաչելիության բարձրացմանը, ինչը անշուշտ նպաստում է վաճառքների զարգացմանը և ավելացնում վստահությունը բրենդների նկատմամբ: Չնայած նրան, որ TI’ME խանութներում ներկայացված է ժամացույցների և զարդերի արդեն իսկ բավականին լայն տեսականի, ընկերությունը այնուամենայնիվ շարունակում է աշխատել դրա ընդլայնման վրա, դիտարկելով նոր բրենդերի ավելացում, մասնավորապես, բրենդային ոսկյա զարդեր՝ հասանելի գներով:

«TI'ME»-ը հապավում է, որը բացվում է որպես «Territory Where I'M Excited» («Այնտեղ, որտեղ ես ոգեշնչվում եմ»): TI'ME-ի խանութ-սրահները տեղակայված են բարձր հաճախելիություն ունեցող առևտրի կենտրոններում, ինչպես նաև քաղաքների կենտրոնական հատվածներում: «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը։ Որպես պատասխանատու բիզնես՝ 2020 թվականին ՀՀ բյուջե հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան 11,5 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար): Տեղական շուկայից գնումները կազմել են մոտ 36 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում «Գալաքսի» ընկերությունների խումբն ունի շուրջ 2500 աշխատակից, խմբում միջին ամսեկան եկամուտը կազմել է 364,716 ՀՀ դրամ, իսկ պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված