ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանման գործընթացը սկսելու համար «տնային աշխատանք» ունենք
Հասարակություն
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թիրախավորված աշխատանքներ է տանում՝ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցով:
Այս մասին վստահեցրեց ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Նա նախ վստահեցրեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանի տարբեր գերատեսչությունների համագործակցությունը կրում է շարունակական բնույթ:
Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցին՝ նա վստահեցրեց. «Այս հարցով ԱԳՆ կողմից տարվում են թիրախավորված աշխատանքներ և ԵՄ կառույցների, և ԵՄ անդամ երկրների հետ: Իհարկե, կորոնավիրուսը չի նպաստում այդ մեկնարկի պայմանավորվածությունների վերջնականացմանը: Կարծում եմ, մենք նույնպես որոշակի «տնային աշխատանք» ունենք այս հարցում՝ առավելագույնս շուտ ժամկետներով մեկնարկը ապահովելու համար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ