Դպրոցները կանցնեն առկա ուսուցման. նախարար
Հասարակություն
Դպրոցները արձակուրդներն ավարտելուց հետո կանցնեն առկա ուսուցման: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
«Դպրոցներում մեկ շաբաթ արձակուրդը երկարաձգվել էր, և տրամադրված չենք այն շարունակել, կանցնենք առկա ուսուցման տարբերակին՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային կանոնները: Բուհերին առաջարկել էինք մինչև նոյեմբերի 15-ը ձեռնպահ մնալ առկա դասընթացներից, սակայն ցանկանում ենք 15-ից կրկին անցնել ուսուցման առկա համակարգին»,- ասաց նախարարը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար