ՌԴ և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հասարակություն
Աշխատանքայի այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչները նոյեմբերի 5-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարանի էքսկուրսավար Լուսինե Թունյանը:
Հայաստան ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ