Հավերժների այգին կրկին համալրվեց հավերժացած հերոսների անվանական ծառերով
ՀասարակությունՀավերժների այգին կրկին համալրվեց հավերժացած հերոսների անվանական ծառերով: Այս մասին տեղեկանում ենք «Թովմասյան» միջազգային հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին «Հավերժների այգում» տրվեց ծառատունկի մեկնարկը, որին մասնակցեցին գիտության, մշակույթի և սպորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև անմահ հերոսների ծնողներ, հարազատներ:
Կազմակերպված միջոցառմանը բազմաթիվ հեղինակավոր մարդիկ անձամբ տնկեցին իրենց անվանական ծառերը: Ծառատունկին մասնակցեցին նաև գիտության, մշակույթի, սպորտի երևելիների ժառանգները կամ նրանց անվան հետ առնչվող հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչները։
Այգու ողջ շրջագծով իրենց որդիների, հայրերի ու եղբայրների անվանական ծառերը տնկեցին քաջորդիների հարազատները:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար