Այս գիշեր կորոնավիրուսի հետևանքով հղի կին է մահացել. Անահիտ Ավանեսյան
ՀասարակությունԱյս գիշեր գրանցվել է հղի կնոջ մահվան դեպք՝ պայմանավորված քովիդով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վերջին մեկ օրում գրանցվել է 810 դրական դեպք, մահացել է 30 քաղաքացի։ Ցավով պիտի նշեմ՝ գիշերը ունեցել ենք հղի կնոջ մահ՝ պայմանավորված քովիդով»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` «Դելտա» շտամը, ի տարբերություն նախորդ տարի շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավական ագրեսիվ։ Նախարարը հավելեց, որ հղիները վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են վերոհիշյալ շտամով. այս պահին հիվանդանոցներում բուժում են ստանում շուրջ 100 հղի կին, նրանց կեսն ունի թոքաբորբ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է