ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Հայաստանում է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությունը

Հասարակություն

FAST-ի նախաձեռնությամբ մեկշաբաթյա այցով  Հայաստանում է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությունը:

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզը մանրամասնել է իրենց ճանաչողական այցի նպատակները, ներկայացրել է ֆինանսավորման հնարավորությունները, որոնցից հայ գիտնականները կարող են օգտվել առաջադեմ հետազոտությունների իրականացման համար:   

Պատրիկ Ռոուզը նաև ներկայացրել է Հայաստանում գիտական ու տեխնոլոգիական ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային նախագծերի (blue sky ideas) ֆինանսավորման հեռանկարներն ու ծրագրերը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշեց, որ ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի այս ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա կատարել ֆունդամենտալ հետազոտություններ, գեներացնել գաղափարներ, որոնք կունենան հետազոտական արդյունք և կվերածվեն որոշակի կոնկրետ պրոդուկտների.

«Գաղտնիք չէ, որ զարգացած գիտությունն ու կրթված հասարակությունն ամուր, անվտանգ պետության երաշխիքներից են։ Նմանատիպ նախաձեռնություններն էլ բխում են այդ ռազմավարությունից, և ողջունելի է, որ կան մարդիկ ու կազմակերպություններ, ովքեր սատարում են այս ծրագրերի իրականացմանը։ Վստահ եմ, որ Հայաստանում ունենք շատ լավ գիտնականներ ու պրոֆեսորներ, ովքեր կունենան հետաքրքիր, նորարար գաղափարներ, որոնցով կարող են դիմել այս ծրագրին։ Որպես ԿԳՄՍ նախարարություն՝ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս համագործակցությունը կայանա, և որքան հնարավոր է շատ գիտնականներ ու ստարտափեր տեղեկանան  նախաձեռնության մասին»։

ԱՄՆ-ի ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակը (ONRG) և Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնը (ITC) ԱՄՆ ռազմածովային նավատորմի և ԱՄՆ բանակի միջազգային դրամաշնորհային ֆինանսավորման ծրագրերն են, որի շրջանակում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է շուրջ 200 այց՝ ավելի քան 47 երկրներում։ Այցերի նպատակն է որոնել հեռանկարային գիտական հետազոտություններ, տեխնոլոգիաների ոլորտում նորարար ու հեղափոխական գաղափարներ և ստարտափերի, աջակցման ու ֆինանսավորման տարբեր մեխանիզմների միջոցով խթանել այդ ծրագրերի զարգացումը։

«Մենք փնտրում ենք գաղափարներ, որոնց գուցե ոչ ոք չի հավատում, որոնք առաջին հայացքից անհնարին ու չափից դուրս անիրատեսական են թվում»,- նշեց ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզը և հավելեց.

«Հայաստանում համագործակցություն մեկնարկելու գրավիչ կողմերից մեկը Հայաստանի գիտակրթական հարուստ պատմությունը, գիտության զարգացման հեռանկարները, ներուժը և այնպիսի էկոհամակարգերի առկայությունն է, ինչպիսին օրինակ FAST հիմնադրամն է։ Մենք հրավիրում ենք հայ գիտնականներին ներկայացնելու իրենց ամենատարօրինակ թվացող գաղափարներն ու գիտական հետազոտությունները։ Աշխատելու ենք անմիջապես  գիտնականների հետ՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ ռեսուրսներ են պետք գաղափարները կյանքի կոչելու համար։ Սա Հայաստանի հետ մեր առաջին համագործակցությունն է, բայց հուսով եմ, որ սա դեռ տարաբնույթ համագործակցությունների սկիզբն է»։

FAST հիմնադրամի կողմից կազմակերպված՝ Հայաստան այցի ընթացքում ԱՄՆ-ի ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի, Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի և FAST-ի ներկայացուցիչներն այցելելու են Հայաստանի գիտական, կրթական և տեխնոլոգիական մի շարք առանցքային կենտրոններ՝  ծանոթանալու նորարարական գաղափարներին և նախագծերին, բացահայտելու ապագայում դրանց ֆինանսավորման հեռանկարները:

Մասնավորապես այցեր են նախատեսվում հետևյալ հաստատություններ՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան,  Հայաստանի Ամերիկյան համալսարան, Բյուրականի աստղադիտարան ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

 Բացի այդ նախատեսված են հանդիպումներ հայկական տեխնոլոգիական կառույցների, տարբեր ստարտափ ընկերությունների ու ստարտափ հաբերի ներկայացուցիչների հետ:

FAST հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը ներկայացրեց  իրենց կողմից ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակության այցի կազմակերպման նպատակները, առաջնահերթություններն ու մղումները, ինչպես նաև հայ գիտնականների համար ֆինանսավորման նմանատիպ հնարավորությունների ստեղծման կարևորությունը Հայաստանում գիտության և նորարարության զարգացման գործում.

«FAST-ը շարունակաբար աշխատում է այնպիսի կամուրջների և հարթակների ստեղծման ուղղությամբ, որոնք կարող են օգնել հայ գիտնականներին և նորարարներին կապեր ստեղծել և համագործակցել առաջատար միջազգային կառույցների և դոնորների հետ: Մարտահրավերները, որոնց բախվել են մեր երկիրը և աշխարհը՝ սկսած 2020 թվականի սկզբից, իրենց ազդեցությունն են ունեցել բոլոր ոլորտների և կազմակերպությունների վրա։  Մենք վստահ ենք, որ այդ մարտահրավերների հաղթահարման հիմնական ուղիներից մեկը Հայաստանում նորարարությունների ստեղծումն է համաշխարհային շուկայի համար: Եվ հենց այս տեսլականով ենք մեր ամենօրյա աշխատանքում վճռականությամբ և համբերատարությամբ մշակում և իրականացնում ծրագրեր»,-նշեց Սյուզաննա Շամախյանը, և հավելեց, որ այսպիսի նախաձեռնություններով ցանկանում են Հայաստանում ստեղծել պայմաններ, որպեսզի գիտնականներն իրենց երկրում գործելով նպաստեն աշխարհում գիտության առաջընթացին։

Այցի շրջանակում նաև նոյեմբերի  10-ին ժամը 15:30-ին, և նոյեմբերի 11-ին ժամը  15:00-ին  FAST հիմնադրամում նախատեսվում են բաց հանդիպումներ երիտասարդ գիտնականների, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների և ստարթափերի հետ։

***

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թվականին: Հիմնադրամի հիմնական առաքելությունն է խթանել ու նպաստել գիտության և նորարարության զարգացմանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Գործունեության 4 տարիների ընթացքում Հիմնադրամն իր ծրագրերի միջոցով ներգրավել է ավելի քան 6000 շահառու՝ ուսանողներ, հետազոտողներ, ձեռնարկատերեր, ստարտափներ և քաղաքականություն մշակողներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված