Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի Խոշոր չափերի ոսկու մաքսանենգություն․ մեղադրվում է Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը Կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը Օկուպացված Խոջալուում ականի պայթյունից մեկ հոգի վիրավորվել է ԱԹՍ-ների ներխուժում՝ Զելենսկու ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է Մի շարք բենզալցակայաններում այսօր նկատվել է գնաճ Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Սամվել Կարապետյանը 3 մլն դրամի հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Հին Խնձորեսկում պեղումների ժամանակ եկեղեցու խորանի մոտ տապանաքար է հայտնաբերվել Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը 

Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին

Հասարակություն

 ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

«2021թ. հուլիսի 18-ին քաղաքացուց դիմում է ստացվել այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, այդ թվում՝անչափահասների, տրամադրել է Մերձավանի տարածքում անհատույց հողամասեր ստանալու վերաբերյալ կեղծ քաղվածքներ»,- հայտնում են Քննչական կոմիտեից:

Նշվում է, որ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ Մերձավան համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, 2007-2008թթ. ընթացքում կեղծ քաղվածքներ է տրամադրել այն մասին, որ Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի 29.09.1990թ. որոշմամբ՝ համայնքի բնակիչներ չհանդիսացող անձինք ստացել են տարբեր չափերի տնամերձ հողամասեր, որոնց հիման վրա վերջիններս ՀՀ կադաստրի կոմիտեում հիշատակված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ՝ այդ կերպ համայնքին պատճառելով, նախնական տվյալներով, 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իրականում Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի նման որոշում գոյություն չունի, ըստ համայնքի սեփականությունից օգտված անձանց վերաբերյալ գոյություն ունեցող արձանագրության՝ վերոհիշյալ քաղաքացիների անվամբ հողհատկացումներ չեն իրականացվել, իսկ 2006-2010թթ. համայնքային գրքերի զննությամբ հաստատվել է, որ հիշյալ քաղաքացիները նույն համայնքում որպես առանձին ծուխ երբևէ հաշվառված չեն եղել և նրանց անուններով տվյալ մատյաններում որևէ տեղեկատվություն առկա չէ:

Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու, վերոհիշյալ քրեական գործին միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր խաբեության սխեմա․ ինչպես են հանցագործները գողանում մեսենջերների հաշիվներըՖոն դեր Լայենը Փարիզում կփորձի համոզել ԵՄ-ից հիասթափված ֆրանսիացիներին դրա առավելությունների հարցում․ PoliticoԽմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասինԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց ՀայաստանիՌուբլին զգալիորեն ամրապնդվել է․ դոլարի փոխարժեքը նվազել է ավելի քան 1,8%-ովԽոշոր չափերի ոսկու մաքսանենգություն․ մեղադրվում է Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսըԹրամփը խոստացել է ԱՄՆ-ը վերածել էներգետիկ գերիշխող տերությանԿասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Խոջալուում ականի պայթյունից մեկ հոգի վիրավորվել է ԱԹՍ-ների ներխուժում՝ Զելենսկու ինքնաթիռի թռիչքը հետաձգվել էՊերուի և Էկվադորի սահմանին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄի շարք բենզալցակայաններում այսօր նկատվել է գնաճԳիտնականները ճարպային բջիջներում հայտնաբերել են աչքի եղջերաթաղանթի վերականգնմանը նպաստող հատկությունԶախարովա․ Կիևի «հանցագործություններն» անտեսող երկրներն այլևս չեն կարող արդարանալNYT․ Թրամփի օգնականը պատահաբար բացել է նախագահի ինքնաթիռի փչովի սանդուղքը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԹրամփը Իրանի հետ պատերազմի ավարտը կապել է ԱՄՆ ընտրությունների հետ և նոր հարվածով սպառնացել ԹեհրանինՍամվել Կարապետյանը 3 մլն դրամի հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմՀին Խնձորեսկում պեղումների ժամանակ եկեղեցու խորանի մոտ տապանաքար է հայտնաբերվելՀրաբխագետը նախազգուշացրել է ԱՄՆ-ում Նեպալի սցենարով հնարավոր աղետի մասինԱյս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստըՉափազանց տաք թեյն ու սուրճը կարող են բարձրացնել կերակրափողի քաղցկեղի վտանգըԿիևը ծրագրել էր հարձակում Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի վրա. ՌԴ ԱԴԾ (տեսանյութ)Ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց կյանքը, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում. ԱվանեսյանԻրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվելՆոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործովԲռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկովԻրանը Հայաստանին առաջարկում է սահմանին համատեղ տնտեսական գոտի ստեղծելԲեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-իԵրևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել էՍեպտեմբերի 11-ից Առնո Բաբաջանյան փողոցում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառըԹրամփը կարծում է, որ ԱՄՆ-ին վենեսուելական նավթի պաշարները կբավականացնեն 500 տարի Իրավական համագործակցության խորացում․ ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարինԵղանակը Հայաստանում․ ինչ է սպասվում այսօրԱյսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն ՊապիկյանԹրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուցՈւկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա․ կան վիրավորներՄեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումներըՀՀ-ում 13 պատմամշակութային օբյեկտ ստացել է հուշարձանի կարգավիճակ․ ԿԳՄՍՆ նիստի որոշումները30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դասախոսին ազատել են աշխատանքից՝ Instagram-ի երկու հրապարակումների պատճառովCBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհը վեց ամիս հետո ամբողջությամբ կբացվի. ԱվինյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքումԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոսՎտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրին. պատգամավորԿոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել էՊուտինը հայտնի բանաստեղծությունից մեջբերում է արել
Ամենադիտված