Ես երբեք չէի պատկերացնի, որ ծննդյանս տարեդարձին կլինեմ հացադուլի մեջ. Մհեր Արմենիա
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար, երգիչ Մհեր Արմենիան այսօր դառնում է 40 տարեկան։ Այս մասին նա հայտնում է Facebook-ի ուղիղ եթերում։
«Ես երբեք չէի պատկերացնի, որ ծննդյանս տարեդարձին կլինեմ հացադուլի մեջ` պահանջելով երկրի ղեկավարի հրաժարականը»,– ասաց է նա։
Նշենք, որ այսօր Մհեր Արմենիայի հայտարարած հացադուլի երրորդ օրն է։ Տեսանյութում նա հայտարարում է, որ հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը հրաժարական կտա։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է