Բովաքար կոչվող սարից իջնելու ճանապարհին մոլորված քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
Հասարակություն
Նոյեմբերի 14-ին, ժամը 19:07-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի Մարգահովիտ գյուղի Բովաքար կոչվող սարից իջնելու ճանապարհին մոլորվել են։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Մարգահովիտ գյուղի հյուսիսային հատվածում գտնվող սարալանջին՝ «Կարմիր խաչ» կոչվող հատվածում, հայտնաբերել են Մ․ Մ․-ին (ծնված 2007 թ․) և Մ․ Մ․-ին (ծնված 2005 թ․) և ուղեկցել անվտանգ տարածք։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար