Կիևը ծրագրել էր հարձակում Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի վրա. ՌԴ ԱԴԾ (տեսանյութ) Ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց կյանքը, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում. Ավանեսյան Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանը Հայաստանին առաջարկում է սահմանին համատեղ տնտեսական գոտի ստեղծել Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է Սեպտեմբերի 11-ից Առնո Բաբաջանյան փողոցում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Իրավական համագործակցության խորացում․ ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին Եղանակը Հայաստանում․ ինչ է սպասվում այսօր Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա․ կան վիրավորներ 

Նորավան գյուղում ադրբեջանցիները առաջ են եկել 1-2 կմ, ամեն անգամ մտածում ենք՝ վերջին դեպքն է առաջ գալու. Նորավան համայնքի ղեկավար

Հասարակություն

Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով հայկական 4 դիրքերի շրջափակումից և վերջիններիս այդ դիրքերը լքելուց հետո ադրբեջանցի զինվորները Նորավան գյուղում առաջ են եկել 1-2 կմ-ով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Նորավան համայնքի ղեկավարը՝ Սլավիկ Պապյանը, հավելելով, որ այդ դեպքը տեղի էր ունեցել Սիսիանի «պալիգոնների» մոտակայքում, որի հարևանությամբ էլ գտնվում է Սիսիանի շրջանի Նորավան գյուղը։

Համայնքի ղեկավարը թեև նշում է, որ ադրբեջանցի զինվորների գյուղին մոտենալու հետ մեկտեղ վտանգը ավելի է մեծանում, այնուամենայնիվ, կարծում է, որ ադրբեջանցիների դիրքերի բարելավմամբ գյուղացիների առօրյան չի փոխվում. «Ընդհանուր որևէ բան չի փոխվում, այդ տարածքը սահմանային էր, ընդամենը կրճատվել է սահմանի հեռավորությունը: Այն բնակավայրից բավականին հեռու է, գյուղացիներն այդ տարածքում անասուններ չեն պահում, ոչ էլ խոտ են քաղում, փորձում են որքան հնարավոր է, իրենց հեռու պահեն այդ հատվածից: Մենք հնարավորություն ունենք ոչ թե մետրերով, այլ կմ-ով հեռու մնալ ադրբեջանցի զինվորների դիրքերից, որևէ շփում չկա խաղաղ բնակչի և նրանց միջև, կարողանում ենք խուսափել»,- ընդգծեց Սլավիկ Պապյանը՝ հավելելով, որ անհանգստություններն այսքանով սահմանափակվում են, իսկ գյուղացու ապրելու և տեղաշաժվելու վրա ստեղծված իրավիճակը որևէ ազդեցություն չի թողնում: 

Մեր այն հարցին, թե ադրբեջանցիների կողմից առաջ եկած տարածքը որքանով իրենց համար ուներ կարևոր նշանակություն, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ ցանկացած տարածք էլ իրենց համար կարևոր նշանակության է. «Այն, որ այդ տարածքն արոտավայր է, չի նշանակում՝ անպետք տարածք է, գյուղի անցուդարձին ադրբեջանցիների ազդեցությունն այնքանով է խանգարում, որ շատ տհաճ է իրենց ներկայությունը գյուղացիների համար, այն էլ այն դեպքում, երբ ներխուժել են մեր տարածք»,- նշեց նա: 

Հետաքրքրվեցինք, թե արդյոք եղել են դեպքեր, երբ գյուղացիները ստեղծված իրավիճակի հետևանքով փորձել են լքել գյուղը, Սլավիկ Պապյանն ասաց՝ ոչ, ընդհակառակը. «Գյուղացիներն անընդհատ ուզում են իրենց աջակցությունն ունենալ գյուղի անվտանգության գործում, տարբեր ձևով օգնել բանակին, անգամ, դիրքեր բարձրանալ, բայց որ որևէ մեկը մտածի, թե սա հարմար առիթ է գյուղը լքելու՝ նման բան չկա»,- շեշտեց նա:

Հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ ադրբեջանական կողմը նորից ու նորից փորձ կանի իր դիրքերը բարելավելու, մեր զրուցակիցն ասաց, որ անգամ չի ցանկանում պատկերացնել. «Ամեն անգամ մտածում ենք, որ վերջին անգամ են առաջ գալիս և չի լինի հաջորդը, չենք էլ ուզում այդ մասին մտածել, չեմ ուզում հավատալ, որ թեկուզ կես կմ էլ կարող են նորից առաջ գալ»,- եզրափակեց Սլավիկ Պապյանը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևը ծրագրել էր հարձակում Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի վրա. ՌԴ ԱԴԾ (տեսանյութ)Ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց կյանքը, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում. ԱվանեսյանԻրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվելՆոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործովԲռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկովԻրանը Հայաստանին առաջարկում է սահմանին համատեղ տնտեսական գոտի ստեղծելԲեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-իԵրևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել էՍեպտեմբերի 11-ից Առնո Բաբաջանյան փողոցում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառըԹրամփը կարծում է, որ ԱՄՆ-ին վենեսուելական նավթի պաշարները կբավականացնեն 500 տարի Իրավական համագործակցության խորացում․ ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարինԵղանակը Հայաստանում․ ինչ է սպասվում այսօրԱյսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն ՊապիկյանԹրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուցՈւկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա․ կան վիրավորներՄեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումներըՀՀ-ում 13 պատմամշակութային օբյեկտ ստացել է հուշարձանի կարգավիճակ․ ԿԳՄՍՆ նիստի որոշումները30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դասախոսին ազատել են աշխատանքից՝ Instagram-ի երկու հրապարակումների պատճառովCBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհը վեց ամիս հետո ամբողջությամբ կբացվի. ԱվինյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքումԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոսՎտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրին. պատգամավորԿոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել էՊուտինը հայտնի բանաստեղծությունից մեջբերում է արելՍպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվելՀայտնի է Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրըԵրբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»«Հրապարակ»․ Խորամանկ լուծում են գտել Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետՆախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»Բժիշկը զգուշացրել է ժամկետանց կաթնամթերքի օգտագործման հետ կապված ռիսկերի մասին 15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am Հայտնի է՝ ինչ են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը Մոսկվան և Անկարան քննարկել են Սև ծովում անվտանգության հարցերըՍոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած Աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքական գործչի աշխատավարձը կբարձրանա ևս 1 միլիոն դոլարով
Ամենադիտված