Կիևը ծրագրել էր հարձակում Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի վրա. ՌԴ ԱԴԾ (տեսանյութ) Ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց կյանքը, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում. Ավանեսյան Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանը Հայաստանին առաջարկում է սահմանին համատեղ տնտեսական գոտի ստեղծել Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է Սեպտեմբերի 11-ից Առնո Բաբաջանյան փողոցում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Իրավական համագործակցության խորացում․ ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին Եղանակը Հայաստանում․ ինչ է սպասվում այսօր Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա․ կան վիրավորներ 

Հայտարարություններով օրինականացնում եք Ադրբեջանի ԶՈւ անօրինական տեղակայումները. ՄԻՊ-ը` պաշտոնյաներին

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր արձագանքել է ՔՊ-ական պաշտոնյաների այն հայտարարություններին, որ իբր Ադրբեջանը մաքսակետեր է դնում Ադրբեջանին պատկանող տարածքներում.

«Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները, արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Անընդհատ հղումներ են արվում ինչ որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների:

Դուք հասկանու՞մ եք, որ ձեր այդ հայտարարություններով օրինականացվում են ադրբեջանական զինված [ու իրավապահ] ծառայողների անօրինական տեղակայումները, որտեղից էլ նրանք անօրինականություններ են կատարում, հանցանքներ են գործում ՀՀ բնակչության նկատմամբ:

Որքա՞ն կարելի է խոսել այլընտրանքային ճանապարհներից: Այդ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն վերացնում ՀՀ բնակչության ավտանգության սպառնալիքներն ու սահմանադրական իրավունքների խախտումները, չեն կարող լինել լիարժեք լուծումներ:

Դուք գիտակցու՞մ եք, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման և հումանիտար խնդիրներ առաջացնելու նպատակային քաղաքականություն:

Դուք ինքներդ ինչպե՞ս եք պատկերացնում ադրբեջանական այս արարքներից ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ու՞մ դիմել, ի՞նչ ընթացակարգով:

Դուք գիտե՞ք, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները միայն խորացրել են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը:

Դուք գիտակցու՞մ եք, որ մեր գյուղերի մոտ, Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք դաժանաբար խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել:

Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա,

ի՞նչ հիմքով եք դուք ինչ որ տարածքներ համարում ադրբեջանական կամ ոչ ադրբեջանական:

Ի՞նչ իրավական ակտով է ձեզ իրավունք վերապահված անել ՀՀ քաղաքացիների սահմանադրական և միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող հայտարարություններ:

Սույն հայտարարությունը արվում է հրապարակային՝ հաշվի առնելով, որ նշված վտանգավոր շեշտադրումները  ստանում են լայն տարածում ՀՀ տարբեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում ու հետևաբար՝ առկա է դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտություն:

Պետք է բացառվեն տարբեր պաշտոնյաների հակասական ու մարդու իրավունքները վտանգող հայտարարությունները, որոնք խորացնում են անորոշությունը հասարակությունում:

Իրականում, պետության ռազմավարությունը պետք է սահմանային անվտանգության հարցերում հաշվի առնի մարդու իրավունքների հետ կապը, ինչպես նաև այն, որ պետությունն ունի իր քաղաքացիների իրավունքների պաշտանության պոզիտիվ պարտավորություն»,-ասված է

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևը ծրագրել էր հարձակում Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի վրա. ՌԴ ԱԴԾ (տեսանյութ)Ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց կյանքը, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում. ԱվանեսյանԻրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվելՆոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործովԲռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկովԻրանը Հայաստանին առաջարկում է սահմանին համատեղ տնտեսական գոտի ստեղծելԲեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-իԵրևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել էՍեպտեմբերի 11-ից Առնո Բաբաջանյան փողոցում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառըԹրամփը կարծում է, որ ԱՄՆ-ին վենեսուելական նավթի պաշարները կբավականացնեն 500 տարի Իրավական համագործակցության խորացում․ ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարինԵղանակը Հայաստանում․ ինչ է սպասվում այսօրԱյսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն ՊապիկյանԹրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուցՈւկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա․ կան վիրավորներՄեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումներըՀՀ-ում 13 պատմամշակութային օբյեկտ ստացել է հուշարձանի կարգավիճակ․ ԿԳՄՍՆ նիստի որոշումները30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դասախոսին ազատել են աշխատանքից՝ Instagram-ի երկու հրապարակումների պատճառովCBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհը վեց ամիս հետո ամբողջությամբ կբացվի. ԱվինյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքումԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոսՎտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրին. պատգամավորԿոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել էՊուտինը հայտնի բանաստեղծությունից մեջբերում է արելՍպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվելՀայտնի է Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրըԵրբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»«Հրապարակ»․ Խորամանկ լուծում են գտել Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետՆախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»Բժիշկը զգուշացրել է ժամկետանց կաթնամթերքի օգտագործման հետ կապված ռիսկերի մասին 15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am Հայտնի է՝ ինչ են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը Մոսկվան և Անկարան քննարկել են Սև ծովում անվտանգության հարցերըՍոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած Աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքական գործչի աշխատավարձը կբարձրանա ևս 1 միլիոն դոլարով
Ամենադիտված