Կորցրեցինք Արցախը՝ Հայաստանի դարպասն ամբողջովին բացվեց թուրքի առաջ. քաղակտիվիստ Տաթև Վիրաբյան
Հասարակություն
«44-օրյա պատերազմից հետո հանձնեցին մեր երկիրը։ Չենք ուզում դասալիք, կապիտուլյանտ, հողատու իշխանությունները ևս մեկ պատերազմ վարեն, ևս մեկ պատերազմ տանուլ տան և հայրենիքը մասնատելով տան թշնամի պետությանը»,- Հանրապետության հրապարակում ասաց քաղակտիվիստ Տաթև Վիրաբյանը։
Նա ընդգծեց՝ Արցախն էր Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը, կորցրեցինք Արցախը՝ Հայաստանի դարպասն ամբողջովին բացվեց թուրքի առաջ։
«Պատերազմը չի դադարել, կրակն է դադարել»,- ասաց Տաթևը։
Երիտասարդ աղջիկը նշեց, որ իր ընկերների հետ եկել է Հանրապետության հրապարակ պահանջելու իշխանության հրաժարականը, պահանջում է բոլոր սթափ քաղաքացիներին միանան իրենց։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ