«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա 

Մենք չե՞նք հոգնել լինել մեկօրյա խաղաղությամբ պետություն. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

«Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնող խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում անդրադարձել է երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, իրավիճակի պատճառներին ու ելքերին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեկ ԱԺ-ում Նիկոլը հնչեցրեց իր նոր մոտեցումը գերիների մասին. «Պետք է հարուցել քրեական գործեր»։ Ասել է թե, եթե դու միջազգային նորմերով վիրավոր կամ անգիտակից վիճակում չես, ապա ինչո՞ւ ես գերի ընկնում։ Ստացվում է՝ գերիների հարցում մեղավորը գերիներն են։

Երեկոյան Արծրուն Հովհաննիսյանը, ի հիշատակ զոհված հայ զինվորի, գրառում է անում՝ չթաքցվող տողատակով. «... արժանապատիվ հայ զինվորական, ով գերի չհանձնվեց։ Փառք քեզ,  հայ տղամարդ»։ Նա, իհարկե, հոտառությամբ (հրահանգո՞վ) որսացել է Նիկոլի նոր տեսակետը և «մտածում է» նրան համահունչ։

Կարելի է կարծել՝ երկրի քաղաքական ու զինվորական վերնախավը կրած խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիոն փաստաթղթից հետո միահամուռ կերպով խարակիրի էր արել Երևանի կենտրոնում, ու հիմա նույնն ակնկալում է սահմանին կանգնած պատանիներից։

Անցյալ նոյեմբերի 10-ին իշխող թիմը բունկերում էր, հիմա գերիների՞ն է մեղադրում։

Բանակի գեներալիտետը մի օր ասում էր՝ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման, մի քանի օր հետո ոտքի վրա Նիկոլին դիմավորում. հիմա գերիների՞ն եք մեղադրում։

Իշխող ուժը մի տարի շարունակ դատապարտել է արժանապատիվ ընդվզման բոլոր դրսևորումները՝ հիմնավորելով «ռևանշի ձգտումով», իսկ այսօր զարմանում է, որ զինվորի մարտական ոգին ընկա՞ծ է։

Ինչո՞ւ ենք մենք այս վիճակում.

- Որովհետև պետությունը բարոյալքված է։

- Որովհետև բարձրաստիճան պաշտոնյան ԱԺ ամբիոնից կարող է հայտարարել. «Մենք պարտվել ենք և´ մարտի դաշտում, և´ բարոյապես»։ Զինվորը պետական այրից նման ձևակերպում լսելուց հետո կարո՞ղ է պինդ կանգնել։

-Ուղիղ մեկ տարի է՝ թշնամին անարգել, անպատասխան մտնում է մեր երկիր։ Կարո՞ղ է մի օրում զինվորի հոգեբանությունը փոխվել, ու նա կանգնի մինչև վերջ։

- Ուղիղ մեկ տարի է՝ Ալիևը ծաղրում է մեզ, պետությանը, բանակին, երկրի առաջին դեմքին ու պատասխան չի ստանում. կարո՞ղ է զինվորը չբարոյալքվել։

- 44 օր շարունակ զինվորը և կամավորականը Արցախում անձնազոհաբար կռվել է՝ պետական մեծ ստի պայմաններում, և այսօր չունի որևէ երաշխիք, որ հերթական մեծ ստի ու մանիպուլյացիայի զոհը չի դառնալու։ Վստահ չէ, որ գոնե իր զոհվելուց հետո ճիշտը կասեն։

- Պատերազմում հազարավոր զոհեր, վիրավորներ տալուց հետո, Շուշի, Հադրութ կորցնելուց հետո հայ հասարակության արձագանքը՝ լեփլեցուն ռեստորանները, սալյուտը, հարսանիքները, քեֆերը... Սա տեսնելուց հետո զինվորը կարո՞ղ է ինքնազոհաբար պահել դիրքը։

- Երկրի բարձրաստիճան ղեկավարները դիսկոտեկներում ինքնամոռաց թռվռում են. սա տեսնելուց հետո զինվորը կարո՞ղ է  մինչև վերջ կանգնել դիրքում։

Կռվի դադարից մեկ տարի անց մեր պետական սահմաններին ունենալով խայտառակ իրավիճակ, քաղաքական որևէ լուծման եկած չլինելով, պետական անվտանգությունը զրոյական մակարդակի վրա պահպանելով, բանակցային թաքուն պահվող գործընթացի  պայմաններում, սահմանին պետության կողմից չկահավորված, նորմալ չպաշտպանված դիրքը հսկող, իր քաղաքական ղեկավարության կողմից մենակ թողնված 18-ամյա պատանիներին վերցնել որպես թիրախ ու նրանց դարձնել սեփական անհաջողության պատճառը. սա այնքա´ն Նորհայաստանավարի  է, որ դժվար է որևէ ձևակերպում գտնել։

Հունիսի 20-ին պահանջվում էր մեկ պարզ բան՝ փոխել բանակցողին։ Նա, ում օրոք եղել է պարտություն, չի կարող հետո արժանապատիվ բանակցել։ 680 հազար մարդ ասաց՝ կեցցե՜ պարտությունը, իսկ 800 հազարը տարբեր պատճառաբանությամբ ասաց՝ թեման ինձ հետաքրքիր չէ։

Այս պայմաններում ռազմագերու կարգավիճակում գտնվում ենք մենք բոլորս։ Մենք գերի ենք՝ այս իշխանությանը, այս մթնոլորտին, այս ընտրազանգվածներին, ստորագրված և ստորագրվելիք փաստաթղթերին։ Եվ կոպիտ սխալ է՝ մտածել, թե մեր հիմնական խնդիրը սահմանների ճշգրտումն է կամ հնարավոր խաղաղության պայմանագիրը։ Մեր խնդիրն այս համընդհանուր գերությունից դուրս գալն է։

Նախորդ օրը մեր երկրում իսկական պատերազմ էր, իսկ հայ հասարակությունը և նրա վերնախավերը 2 օր է՝ չեն տալիս ամենակարևոր հարցը՝ իրականում ի՞նչ կատարվեց, ո՞րն էր պատճառը։ Եթե մենք չենք ուզում հասկանալ իրականությունը, ուրեմն ամեն օր կարող է նույնը կրկնվել։

Արդեն անտեր դարձած պետական դահլիճները, հրապարակները և եթերը այդ հարցերի և պատասխանների համար են։ Մենք չե՞նք հոգնել լինել մեկօրյա խաղաղությամբ պետություն»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունը
Ամենադիտված