«Այո՛, Սյունիքում ներդրումային հետաքրքրություն կա». Քերոբյան
Տեսանյութեր«Այո′, Սյունիքում ներդրումային ակտիվություն կա. կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ծրագիր՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում բավականին խոշոր իրանական ընկերությունների խմբի կողմից ներդրումներ կատարելու մասին»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Դա հաստատվելուց անմիջապես հետո կսկսի իրագործվել։ Բացի այդ, էլի բազմաթիվ թեմաներ կան, այդ թվում զբոսաշրջային: Մեղրիում ունենք լավ նախագիծ, որը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ միասին ենք անում», - նշեց նախարարը։
Նախարարը միևնույն ժամանակ վստահեցրեց.
«Կան բազմաթիվ հայ ներդրողներ, որոնք ներդրումներ արել են և շարունակում են անել: Հիշեցնեմ Կապանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը գնվել է ռուսական խոշորագույն մասնավոր ընկերության կողմից: Դա ևս ցույց է տալիս, որ այդ շրջանում խոշոր ներդրումներ տեղի են ունենում»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից