Քիմ Քարդաշյանն օգնել է Աֆղանստանի 30 ֆուտբոլիստուհիների Պակիստանից մեկնել Լոնդոն
ԱյլԱմերիկահայ ֆոտոմոդել, գործարար Քիմ Քարդաշյանն օգնել է կազմակերպել Աֆղանստանի 30 երիտասարդ ֆուտբոլիստուհիների, նրանց ընտանիքների անդամների (մոտ 130 մարդ) մեկնումը Պակիստանից Լոնդոն։
Քարդաշյանը ֆինանսավորել է նրանց ավիափոխադրումը, հաղորդում է ESPN-ը։ Թալիբների իշխանությունն արգելել է կանանց սպորտը։
Ֆուտբոլիստուհիների համար բրիտանական վիզա ստանալու հարցում նպաստել է անգլիական «Լիդս Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Անդրեա Ռադրիզանին։ Նա հույս է հայտնել, որ այդ ֆուտբոլիստուհիները կկարողանան հաջողության հասնել «Լիդսի» կանանց թիմերում։