Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է Եվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինի Տագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգ Թրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս Օդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին 

Հարազատները նախօրեին տեսանյութում ճանաչել էին Դավիթին՝ վիրավոր վիճակում, այսօր նրա անունը զոհվածների ցանկում է. News.am

Հասարակություն

Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարտական գործողություններում զոհված շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը Լոռու մարզի Դեբետ համայնքից էր։ Պայմանագրային զինծառայողը նաեւ 44 –օրյա պատերազմի մասնակից էր։

NEWS.am-ի հետ զրույցում Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանն ասաց, որ 41–ամյա Դավիթը մոտ 6 տարի պայմանագրային զինծառայող էր, իսկ Սյունիք գնացել էր նոյեմբերի 6–ին։

Համայնքապետի խոսքով՝ Դավիթի հարազատները ճանաչել են նրան նախօրեին տելեգրամյան ալիքներից մեկով տարածված տեսանյութում, որում Դավիթին վիրավոր վիճակում ադրբեջանական համազգեստով զինվորականները պատգարակով տեղափոխում են։

«6 վայրկյանանոց տեսահոլովակ է, ինքը չի խոսում, բայց երեւում է, որ ոտքերի եւ գլխի շրջանում վիրավորումներ ունի։ Տեսահոլովակն արված էր փակ տարածքում, շատ բան հասկանալի չէր»,– պատմեց Աշոտ Ղազարյանը։

Համայնքի ղեկավարը Դավիթի եղբոր հետ այսօր Կարմիր Խաչ եւ Պաշտպանության նախարարություն գնալու ճանապարհին է տեղեկացել, որ Սյունիքում զոհված զինծառայողների ցանկում են նաեւ Դավիթի տվյալները։

«Գնում էինք, որ ասեինք՝ ճանաչել ենք Դավիթին, վիրավոր է, բայց ճանապարհին լսեցինք նրա մահվան բոթը։ Ամենացավոտն այն է, թե ինչպես են տարածում զոհված զինծառայողների մասին լուրը։ Պատկան մարմինները տիրապետում էին հարազատների կոնտակտներին, բայց լուրերով են հայտարարում զոհվածների անունները, առանց մինչեւ այդ հարազատներին տեղեկացնելու, ոնց որ վերքի վրա աղ լցնեն։ Եթե համապատասխան մարմինները կարդում են, խնդրանք ունեմ իրենց. վերաբերմունքը փոխեք։ Մենք տեսանյութը տեսել էինք, հույսով լի էինք, մտածում էինք, որ կգնտենք իրեն, կբուժվի, բայց ճանապարհի վրա լսում ենք նրա մահվան մասին։ Էն ինչ ես տեսա, թե եղբոր հետ ինչ կատարվեց, դա ճիշտ չի, անպատասխանատու վերաբերմունքի հետեւանք էր,– ասաց Դեբետ համայնքի ղեկավարը։

Նշենք, որ Դավիթ Ամիրյանի մասնակցությամբ տեսանյութը տարածվել էր ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկով։ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը նախօրեին  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր, որ  Բաքվում գտնվող հայ  զինծառայողներից մեկը վիրավոր է եւ վիրահատության կարիք ունի։

«Որքան գիտեմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատել, առողջական վիճակը կայունացնել, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։

Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,- ասել էր Բորիս Ավագյանը։

Մինչդեռ այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հրապարակեց վեց զոհված զինծառայողի անունները, որոնց մեջ էր նաեւ Դավիթ Ամիրյանի անունը։

41–ամյա Դավիթը ծնողների հետ ապրում էր Դեբետում, քույր ու եղբայր ունի։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդու
Ամենադիտված