Թո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ) Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 

Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել․ Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Լը Ֆիգարո»-ին

Քաղաքական

Նոյեմբերի 11-ին` Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին, որը ներկայացված է ստորև.

Ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանին և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից մեկ տարի անց։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ։ Այնուամենայնիվ, իրավիճակը շատ լարված է մնում։ Այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից արձանագրվել է հրադադարի շուրջ երեսուն լուրջ խախտում, որի արդյունքում հայկական կողմից եղել են զոհեր և վիրավորներ։ Սպանվել են նաև քաղաքացիական անձինք։

Այնուամենայնիվ, Հայաստանն ամեն ջանք գործադրում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սակայն, որպեսզի այս գործընթացն արդյունավետ լինի, ջանքերը պետք է երկկողմանի լինեն։

Ինչպիսի՞ ջանքեր է պատրաստ գործադրել Հայաստանը։

Երկու կողմերի հռետորաբանությունը մեծապես տարբերվում է։ Հայաստանը խոսում է հաղորդակցության բոլոր ուղիների բացման, մինչդեռ Ադրբեջանը պնդում է, այսպես կոչված, «միջանցքի» մասին (Նախիջևանի հետ, որը գտնվում է Հայաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, խմբ.)։ Հայաստանը, որպես բարի կամքի դրսևորում, պատրաստ է փոխանցել իր տրամադրության տակ գտնվող տարածաշրջանում տեղակայված ականների բոլոր քարտեզները, սակայն Ադրբեջանը, պարտավորություն ունենալով հանդերձ, ազատ չի արձակում հայ ռազմագերիներին։

Այն ժամանակ, երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանը բազմապատկում է այլատյաց հայտարարությունները։ Դրանց մասին են վկայում Ադրբեջանի նախագահի ելույթները, Բաքվում այս տարվա գարնանը բացված «Ռազմավարների պուրակը», որտեղ հայերը ներկայացված են նսեմացված և ծաղրի ենթարկված։

Մինչև ու՞ր կարող է տանել ատելության այս քարոզը, որի մասին Դուք խոսում եք։

Այս բարդ հարցի պատասխանը գտնվում է Բաքվում։ Ատելությունը կարող է հանգեցնել բնաջնջման և ցեղասպանության։ Հայ ժողովուրդը գիտի դա։
Տևական խաղաղություն հնարավոր է, բայց հայկական բնակչության առկայություն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում դժվար է պատկերացնել։ Պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր որևիցե հայ չի ապրում, ինչն էթնիկ զտման փաստացի ապացույց է։

Քանի՞ ռազմագերի է պահվում Ադրբեջանում և ինչպիսի՞ պայմաններում։

Բազմաթիվ են վկայությունները՝ հայ ռազմագերիների հանդեպ կիրառվող անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի ու կտտանքների մասին։ Այս դեպքերը փաստագրված են տարբեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ «Human Rights Watch»-ի կողմից։ Մեզ մոտ առկա են նաև փաստագրված տեսանյութեր և լուսանկարներ, որոնք վկայում են այդ անձանց գերեվարված լինելու մասին, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գոյությունը։

Նրանք կարող են արտադատական մահապատժի ենթարկված լինել, պահվել ընդհատակյա բանտերում կամ մարդկային օրգանների թրաֆիքինգի զոհ դարձած լինել։ Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել։

Անցած չորեքշաբթի Դուք հանդիպեցիք Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին, իսկ այնուհետև Ձեր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մասնակցեցիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածությամբ եռակողմ հանդիպմանը։ Ո՞րն է եղել վերջինիս արդյունքը։

Նախ և առաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին, ֆրանսիացի խորհրդարանականներին և բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել Հայաստանին։

Ցանկանում եմ ընդգծել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Անշուշտ, հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է: Բայց այս փուլում մենք պայմանավորվեցինք առաջ շարժվել փոքր քայլերով՝ կապված ռազմագերիների ազատ արձակման, հումանիտար նպատակներով Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքի ապահովման հետ, որը նպատակաուղղված կլինի հայկական պատմամշակութային ժառանգության վիճակի վերահսկմանը, քանզի Արցախի պատմամշակութային հուշարձանները գտնվում են Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի ներքո։ Նման օրինակ է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների կիրառմամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի ռմբակոծումը։ Արցախի շուրջ 1․500 մշակութային հուշարձաններ, 19․000 թանգարանային նմուշներ վտանգված են։

Ինչպիսի՞ դեր պետք է ունենա Ռուսաստանը, որը հրադադարի պահպանման նպատակով 2000 զինվոր է տեղակայել Լեռնային Ղարաբաղում։

Ռուսաստանին հաջողվել է դադարեցնել պատերազմը ռազմական գործողությունների 44-րդ օրը։ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Ռուսական խաղաղապահ ուժերը ապահովում են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և նպաստում են բնականոն կյանքի վերականգնմանը։ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները ուղղված են նաև ռուս խաղաղապահների հեղինակության դեմ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներինԶելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց ԵգիպտոսինԹո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ)Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանՔննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսովԴատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարներիԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿՈւղիղ․ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը (տեսանյութ)Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում էԲելգիայի հավաքականը ծաղրել է Բալոգունի կարմիր քարտի չեղարկումըՌյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ումՀայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում ենԲրազիլիայի ԱԳՆ-ն չի բացառել երկրի տարածքում ԱՄՆ-ի ուժի կիրառման հնարավորությունըՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՄեծ Բրիտանիայում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին կոչ են արել հրաժարական տալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆԴամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փորձագետը նշել է աշխատանքի ընդունվելու մերժման թաքնված պատճառներըՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն ՌԴ-ում մշակվել են փոքր միջուկային ռեակտորներ՝ Արկտիկայի և տիեզերական առաքելությունների համարԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին
Ամենադիտված