Գնել Սանոսյանը 2-օրյա այցով Սյունիքում է
Հասարակություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
Այցի նպատակն է դիտարկել հնթացս կատարվող ճանապարհաշինական և այլ աշխատանքներ։
Նախարարը երեկ երեկոյան մարզպետարանում հանդիպում է ունեցել մարզպետի, ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչնեի, ինչպես նաև Սյունիքի ճանապահները սպասարկողների ու շինարարների հետ։ Տեղում քննարկվել են մի շարք հարցեր՝ ինչպես ներկայում ընթացող ճանապահաշինական աշխատանքների, այնպես էլ ձմռանն ընդառաջ ճանապարհների սպասարկման վերաբերյալ։
Այսօր արդեն նախարարը, մազպետի ուղեկցությամբ, դիտարկել է մի շարք ճանապարհներ, այս պահին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար