Դերասանուհի Ռավշանա Կուրկովան բաժանվել է հայազգի ամուսնուց (լուսանկարներ)
ԱյլԻնչպես հայտնում է «Только никому» Telegram-ալիքը, 41-ամյա դերասանուհի Ռավշանա Կուրկովան և գործարար, Rocky Road բռնցքամարտի ակումբի համասեփականատեր Սերգեյ Ամարյանը, կարծես թե, բաժանվել են։ Ըստ երևույթին, դա տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ։ Ալիքի տվյալներով՝ Կուրկովան սեպտեմբերին չի մասնակցել իր զուգընկերոջ ծննդյան տարեդարձին։
Զույգը միասին է եղել ավելի քան մեկ տարի։ Օգոստոսին հայտնի դարձավ, որ սիրահարները որդի են ունեցել դեռ անցյալ տարի։ Ըստ լուրերի՝ Ռավշանի և Սերգեյի որդուն լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Տղային անվանել են Գասպար։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Սերգեյի սիրտն այլեւս ազատ չէ։ Ալիքի աղբյուրները հայտնում են, որ նա հանդիպում է ներքնազգեստի խանութի հիմնադիր և Cream Soda խմբի անդամ Աննա Ռոմանովսկայայի ընկերուհու հետ։ Ամեն դեպքում, Instagram-ում նա ակտիվորեն սրտեր է դնում աղջկա նկարների տակ։