Սերժ Սարգսյանը չի վախենում ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ բերման ենթարկվելուց, ո՛չ կալանավորվելուց. Շարմազանով
Քաղաքական
«Սերժ Սարգսյանը չի վախենում, ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ բերման ենթարկվելուց, այդ թվում նաև կալանավորվելուց։ Եթե դա կօգնի Սյունիքը հայկական պահելուն»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հերթական շինծու, խղճուկ մեղադրանքն է և ի ցույց է դնում այս կապիտուլյանտ ռեժիմի խղճուկ, հողատու վարքագիծը»,-նշեց Շարմազանովը։
Էդուարդ Շարմազանով անդրադարձավ նաև տեղի ունեցող բողոքի ակցիաներին։
«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր պետականակենտրոն, պետականամետ ազգային ուժերի հետ, ովքեր բացառապես սպասարկում են Հայաստանի Հանրապետության շահը և առանց որևէ տողատակերի գտնում են, որ այդ աղետալի վիճակից դուրս գալու առաջին ճանապարհը կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է»,-հավելեց Շարմազանովը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել էր․ «Քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ