Կապանի օդանավակայանը իշխող ուժի նախընտրական հերթական «փուչիկ ու օդ» խոստումներից էր. Հակոբյան
Քաղաքական
«Կապանի օդանավակայանը ավագանու ընտրություններում իշխող ուժի նախընտրական հերթական «փուչիկ ու օդ» խոստումներից էր, որով նորից թոզ էին փորձում փչել ժողովրդի աչքերին»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Քանի որ օդանավակայանի շահագործման վերաբերյալ որևէ մեկը չի կարող տալ որևէ անվտանգային երաշխիք։ Իրենք իրենց ոճի մեջ՝ պոպուլիզմ, սուտ ու կեղծիք, ասացին՝ բացում ենք, կերան թարս ապտակ Կապանում հերթական անգամ, հիմա էլ գնացին և ավիափոխադրողը հրաժարվեց, որովհետև դա չենք էլ կարող պատկերացնել անգամ։ Այսօր ադրբեջանցի զինուժը նստած է 100-150 մ հեռավորության վրա և այդտեղ վայրէ՞ջք կատարի ինքնաթիռը. անհնար է։ Ժողովրդի լեզվով ասած՝ ո՞վ դրա տակ կմտնի»,- ընդգծեց Հակոբյանը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ