Ադրբեջանի հատուկ ջոկատայինները Նախիջեւանում հակաահաբեկչական զորավարժություններ են անցկացնում
ԱդրբեջանԱդրբեջանի առանձին համակցված բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հատուկ տակտիկական զորավարժություններ են անցկացրել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից:
«Զորավարժության սցենարի համաձայն, որին հետևել են հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևը և Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, հատուկ նշանակության ստորաբաժանումները գործողություն են իրականացրել՝ նպատակ ունենալով կենդանի վերցնել սադրանքը նախապատրաստող ահաբեկչական խմբավորման ղեկավարին և ոչնչացնել երևակայական հակառակորդի զինամթերքի պահեստները։
Հատուկ նշանակության ուժերի զորավարժություններն ուղեկցվել են ուղղաթիռների աջակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։