Ուսուցչուհին խաբեությամբ մեկնել է արձակուրդ ու բռնվել Facebook-ում հրապարակված լուսանկարների պատճառով
ԱյլՄեծ Բրիտանիայում ուսուցիչը խաբել է ընտանեկան հանգամանքների մասին և արձակուրդ է գնացել Հռոմ, հաղորդում է Mirror-ը։
25-ամյա Էլլա Գրիֆիթը, ով կես դրույքով աշխատում է Ուելսի Հոլիհեդ քաղաքի Ysgol Cybi դպրոցում, խնդրել է մի քանի չնախատեսված հանգստյան օրեր՝ պատճառաբանելով «լուրջ» ընտանեկան խնդիրները: Սակայն, դրա փոխարեն, բրիտանուհին ընկերոջ հետ մեկնել է Իտալիա։
Գրիֆիթի խաբեությունը բացահայտվել է Facebook սոցիալական ցանցում հրապարակումների շնորհիվ, որոնք ներառում էին զբոսանք քաղաքում, ընթրիքներ տեղական ռեստորաններում, շրջագայություն Կոլիզեյում և հանգիստ լոգարանում:
Տուն վերադառնալուց հետո ուսուցչուհուն մեղադրել են ոչ պատշաճ պահվածքի մեջ։ Նա կներկայանա Կրթության ոլորտի աշխատուժի խորհրդի առջև: